2007թ. խորհրդարանական ընտրություններից առաջ Սերժ Սարգսյանը ՀՀԿ–ի համագումարում բազում խոստումներ տվեց։ Նրա խոստումների մեջ իր ուրույն տեղն էր գրավում Հայաստանը նանոտեխնոլոգիաների երկիր սարքելը։ «Նանոտեխնոլոգիա» բառն ու իրականացվելիք ծրագրերի «ռազմախը», անշուշտ, ցնցող տպավորություն թողեցին ներկաների ու հայ ժողովրդի վրա, բայց հետագայում այդ մասին մոռացվեց, և 2008թ. նախագահական ընտրությունների հետևանքով ձևավորված կառավարությունը բավարարվեց «Հայաստանը համատիեզերական ֆինանսական կենտրոնի» վերածելու և «Գյումրին ծովափնյա քաղաք» դարձնելու համեստ խնդիրները լուծելով։
Երբ Սերժ Սարգսյանն արդեն նախագահ էր դարձել՝ ուղերձով դիմեց ԱԺ–ին ու կրկին մի շարք մասշտաբային խոստումներ տվեց, բայց մինչև օրս ո՛չ նոր ատոմակայանի աշխատակիցներն են գործադուլ անում, ո՛չ էլ Իրան–Հայաստան երկաթուղուց օգտվել ցանկացողներն են տոմս ձեռքբերելու հերթի մեջ իրար գլուխ ջարդում։
Առաջիկայում նոր ընտրություններ են սպասվում, և ահա Սերժ Սարգսյանը կրկին դիմել է փորձված մեթոդին՝ խոստում տալուն։
Սույն թվականի նոյեմբերի 9–ին ելույթ ունենալով գործարարների կազմակերպած համաժողովում՝ նախագահը նշել է. «Կարծում եմ, որ մոտակա ժամանակներում մենք հանրությանը, և առաջին հերթին գործարարներին, կառաջարկենք մասնակցելու մի մեծ ծրագրի, որը կարող է իրոք ստեղծել ոչ միայն աշխատատեղեր, այլ նաև կայունություն մեր ներքին տնտեսական շուկայում»: Համոզված եմ, որ նախագահի այս խոսքերից հետո գործարարներից որևէ մեկի մոտ կասկած չառաջացավ, որ նախագահի հերթական խոստումն էլ է նախորդների պես կյանքի կոչվելու։
Փաստորեն, «նանոտեխնոլոգիաներին» փոխարինելու է գալիս «մեծ ծրագիրը», այն է՝ նանոծրագիրը կամ, ավելի ճիշտ, նանոսուտը։
Համաձայնե՛ք, որ Տիգրան Սարգսյանի նյուվասյուկիզմը պարզապես սկսնակ խոստում տվողի վարքագիծ է Սերժ Սարգսյանի ասածների ու արածների համեմատ։
Կարեն Հակոբջանյան
Հ.Գ.։ Ժողովու՛րդ, էն «գյոզալական» «Արմենիկումի» միջազգային հաղթարշավից խաբար–մաբար չկա՞։ Համայն մարդկությունը դեռ շարունակո՞ւմ է կոտորվել «սպիդից», թե՞ բոլորն արդեն տեղյակ են Սերժ Սարգսյանի հովանավորած հայտնագործությունից ու արխային «լևի» են գնում։
«Նանոտեխնոլոգիաներ» և նանոստեր