Կարծիք

12.03.2024 14:33


Մեծ Բրիտանիան նախապատրաստո՞ւմ է Հայաստանին Ռուսաստանի դեմ պատերազմի (տեսանյութ)

Մեծ Բրիտանիան նախապատրաստո՞ւմ է Հայաստանին Ռուսաստանի դեմ պատերազմի (տեսանյութ)

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է․

(Պաշտոնական Երևանը կպատասխանի՞ բրիտանացի պաշտոնյային)

«1. Ադրբեջանը օկուպացրել է Արցախի ողջ տարածքը։
2. Ադրբեջանը քանդում է Ստեփանակերտում Արցախի խորհրդարանի շենքը։
3. Արցախի նախագահներն Ալիևի ռեժիմի գերության մեջ են։
4. Բաքուն պահանջում է հանձնել Հայաստանի տարածքների մի մասը՝ երկիրը Վրաստանի և Իրանի հետ կապող կոմունիկացիաների վերահսկողությունը ստանալու համար։
5. Հայաստանի իշխանությունները պատրաստվում են փոխել Սահմանադրությունը, որպեսզի դրանից հանեն Անկախության հռչակագրի հղումը, քանի որ դա Բաքվի և Անկարայի պահանջն է:

Սա 2018 թվականից հետո տեղի ունեցած իրադարձությունների փոքր ցանկն է։ Իրադարձություններ, որոնք երեկ շատերին անհավանական էին թվում, բայց այսօր այս իրադարձությունները մեր կյանքի մի մասն են: Ցանկն, իհարկե, կարելի է շարունակել, բայց դրա մեջ ամենաանհավանական կետերից մեկը կլինի այն, որ Հայաստանին նախապատրաստում են Ռուսաստանի հետ պատերազմի։ Չե՞ք հավատում: Կարծում եք, որ «դա չի կարող իրականանալ, քանի որ դա երբեք չի կարող տեղի ունենալ»։ Եթե այդպես է, ապա դուք կամ բաց եք թողել այն ամենն, ինչ տեղի է ունեցել Հայաստանում 2018 թվականից ի վեր, կամ հրաժարվում եք «կարդալ տողատակերը» և հասկանալ քաղաքական հայտարարությունների էությունը:

Այսպես, Մեծ Բրիտանիայի պաշտպանության փոխնախարար Ջեյմս Հիպին հայտարարել է, որ իր երկիրն ընդունում է Հայաստանի որոշումը ՀԱՊԿ-ին անդամակցությունը սառեցնելու մասին և նախատեսում է աջակցություն ցուցաբերել Երևանին «Ռուսաստանից բխող պատասխան միջոցների սպառնալիքների դեպքում»: Նա այդ մասին հայտարարել է՝ ի պատասխան բրիտանական խորհրդարանի գրավոր հարցման։

Մի կողմ թողնենք նույնիսկ այս հայտարարության ցինիզմն այն ֆոնին, որ Բաքուն (Մեծ Բրիտանիայի ամենակարևոր տնտեսական գործընկերն Անդրկովկասում, Լոնդոնի ռազմաքաղաքական պրոքսին տարածաշրջանում) օկուպացրել է Հայաստանի մի շարք տարածքներ, ավելին՝ այդ տարածքներից կրակելով Ադրբեջանը սպանում է հայ զինծառայողների (ինչպես դա տեղի ունեցավ անցյալ ամիս Սյունիքի Ներքին Հանդ գյուղում տեղի ունեցած սրման ժամանակ), մի կողմ թողնենք նաև այն, որ պաշտոնական Բաքուն վերջնագրի տեսքով պահանջում է հանձնել նրա վերահսկողության տակ Հայաստանի մի շարք կարևորագույն տարածքներ և տանք հետևյալ հարցը՝ ի՞նչ է նախատեսվում մեր տարածաշրջանում, որ Հայաստանը պետք է պաշտպանվի Ռուսաստանից։

Արդյոք Բրիտանիան Հայաստանին պատրաստում է Ռուսաստանի դեմ պատերազմի: Ինչի՞ մասին է խոսում բրիտանացի պաշտոնյան,. Հայաստանը պատրաստվո՞ւմ են վերածել «նոր Ուկրաինայի»:

Տվյալ դեպքում կարևոր է նաև այն, թե այդ հայտարարությանն ինչպես կարձագանքի Հայաստանի ԱԳՆ-ն և երկրի կառավարությունը։ Եթե Հայաստանի իշխանություններն իրենց վճռական բողոքը չարտահայտեն նման ձևակերպումների վերաբերյալ, չհայտարարեն, որ Հայաստանը չի կարող անգամ մտածել մի իրավիճակ, որում պետք է պաշտպանված լինի Ռուսաստանի Դաշնությունից, ապա կստացվի, որ Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը, Ալեն Սիմոնյանը, Արմեն Գրիգորյանն ու «Քաղաքացիական պայմանագրի» ողջ քաղաքական թիմը կիսում են պաշտոնական Լոնդոնի դիրքորոշումը, և երկրում ինչ-որ բան է պատրաստվում, ինչի արդյունքում Հայաստանը «պաշտպանվելու կարիք կունենա պաշտոնական Մոսկվայից»։

Այս անգամ ի՞նչ քաղաքական էքսպերիմենտ են անելու Հայաստանի վրա։ Այս իրավիճակի և այս հայտարարության համատեքստում մեկ այլ լեգիտիմ հարց է առաջանում՝ իրականում, ո՞ր պետության հետ պատերազմի համար է Նիկոլ Փաշինյանը գնում ֆրանսիական և հնդկական զենք՝ հրաժարվելով ռուսական զենքից։

Մտածե՛ք այդ մասին…»։

Այս խորագրի վերջին նյութերը