Լրահոս

19.11.2010 15:42


Ադրբեջանցիների հերթական ապատեղեկատվությունը

Ս.թ. նոյեմբերի 18-ին ադրբեջանական APA գործակալությունը տարածել է հերթական ապատեղեկատվություն, որում հայտարարվում է, որ ՄԱԿ-ում Տաջիկստանի մշտական ներկայացուցիչը «բարձրաձայնել է» Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող Իսլամական համաժողով կազմակերպության կարծիքը և դիմել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին ու Անվտանգության խորհրդի նախագահին' «հաշվի առնել» Դուշանբեում ս.թ. մայիսին ընդունած հռչակագրի համապատասխան դրույթը:

Էլ ավելի արժանահավատ դարձնելու համար իր, այսպես կոչված հաղորդագրությունը, ադրբեջանական գործակալությունը հղում է կատարում ՄԱԿ-ի «տեղեկատվական կենտրոնին», որտեղից էլ իբր ստացել է այս տեղեկատվություն ՄԱԿ-ի օրակարգի մասին:

Փաստ այն է, որ Տաջիկստանը ու նրա ներկայացուցիչը' որպես ԻՀԿ-ի ներկայիս նախագահող, ՄԱԿ-ում ոչ «բարձրաձայնել են», ոչ էլ խնդրանք են ներկայացրել «հաշվի առնել» ԼՂ-ին վերաբերող վերը նշված հայտարարության դրույթը: Ավելին, APA-ի կողմից հիշատակվող խորհրդավոր ՄԱԿ-ի «տեղեկատվական կենտրոնը», որպես այդպիսին գոյություն չունի կազմակերպության կենտրոնատեղիում:

Այս խորագրի վերջին նյութերը