Գազայում սպանված երեխաների թիվն ավելի է չորս տարվա ընթացքում աշխարհում հակամարտությունների զոհ դարձած երեխաների թվից. ՄԱԿ
Գազայի հատվածում չորս ամսում զոհված երեխաների թիվը գերազանցել է վերջին չորս տարում ամբողջ աշխարհում հակամարտությունների հետևանքով զոհված անչափահասների թիվը։«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքների գործակալության (ՄԱՕԱԳ) գլխավոր հանձնակատար Ֆիլիպ Լազարինին։
«Ցնցող է։ Գազայի հատվածում չորս ամսից փոքր-ինչ ավելի ժամանակամիջոցում սպանված երեխաների թիվը գերազանցում է այն երեխաների թիվը, որոնք չորս տարվա պատերազմների ընթացքում սպանվել են ամբողջ աշխարհում միասին վերցրած»,-գրել է Լազարինին X սոցիալական հարթակում:
Նրա խոսքով՝ ներկայիս պաղեստինաիսրայելական հակամարտությունը «պատերազմ է երեխաների դեմ»։
«Սա պատերազմ է նրանց մանկության և նրանց ապագայի դեմ»,-հավելել է ՄԱԿ-ի հանձնակատարը։
Լազարինին կրկնել է իր կոչը՝ դադարեցնել ռազմական գործողությունները՝ հանուն Գազայի հատվածի անչափահասների։
Պաղեստինյան անկլավի առողջապահական իշխանությունների վերջին տվյալների համաձայն՝ Գազայի հատվածում իսրայելական ուժերի ռազմական գործողության մեկնարկից ի վեր սպանված պաղեստինցիների թիվը մոտենում է 31 200-ի:
Ըստ Լազարինիի հրապարակած տվյալների՝ նրանցից 12 300-ից ավելին երեխաներ են։ Իսկ 2019-2022 թթ․ ընթացքում աշխարհում հակամարտությունների զոհ է դարձել 12 193 երեխա։
Իսրայելը պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման դեմ պատերազմ է սկսել այն բանից հետո, երբ ՀԱՄԱՍ-ի զինյալները ներխուժեցին Իսրայել՝ սպանելով 1200 մարդու, գերեվարելով շուրջ 250-ին։
Գազայում սպանված երեխաների թիվն ավելի է չորս տարվա ընթացքում աշխարհում հակամարտությունների զոհ դարձած երեխաների թվից. ՄԱԿ
Գազայի հատվածում չորս ամսում զոհված երեխաների թիվը գերազանցել է վերջին չորս տարում ամբողջ աշխարհում հակամարտությունների հետևանքով զոհված անչափահասների թիվը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքների գործակալության (ՄԱՕԱԳ) գլխավոր հանձնակատար Ֆիլիպ Լազարինին։