Փարիզում 102 տարեկան հասակում մահացել է Շառլ դը Գոլի որդին
Փարիզում կյանքից հեռացել է ֆրանսիացի նախկին սենատորՖիլիպ դը Գոլը՝ գեներալ Շառլ դը Գոլի որդին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդում է Le Monde պարբերականը։
Ֆիլիպ դը Գոլի որդին հայտնել է, որ հայրը մահացել է լույս չորեքշաբթի գիշերը՝ «Հաշմանդամների տանը», որտեղ գտնվում էր վերջին երկու տարիներին։
Ֆիլիպ դը Գոլը 102 տարեկան էր։
Նա ծնվել է Փարիզում 1921 թվականին և Շառլ դը Գոլի ավագ որդին էր։ Նա իր ողջ կյանքը նվիրել է ռազմական ու քաղաքական կարիերային։
Le Monde-ը նշում է, որ չնայած Ֆրանսիայի ռազմածովային ուժերում նրա աչքի ընկնող կարիերային՝ որպես ծովակալ, Ֆիլիպ դը Գոլն իր կյանքի մեծ մասն անցկացրել է հոր՝ Շառլ դը Գոլի ստվերում։ Շառլ դը Գոլը Երկրորդ Աշխարհամարտի ժամանակ ֆրանսիական դիմադրության առաջնորդն էր, Ֆրանսիայի հինգերորդ Հանրապետության հիմնադիրը և նախագահը։
Փարիզում 102 տարեկան հասակում մահացել է Շառլ դը Գոլի որդին
Փարիզում կյանքից հեռացել է ֆրանսիացի նախկին սենատոր Ֆիլիպ դը Գոլը՝ գեներալ Շառլ դը Գոլի որդին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդում է Le Monde պարբերականը։