Լրահոս

13.03.2024 15:01


Երևանում հրկիզել են քրեական աշխարհում հայտնի անձի «Cadillac»-ը

Երևանում հրկիզել են քրեական աշխարհում հայտնի անձի «Cadillac»-ը

Երեկ՝ մարտի 12-ին, ավտոմեքենայի հրկիզման դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 02։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նիկողայոս Տիգրանյան փողոցում ավտոմեքենաներ են այրվում։

Shamshyan.com-ը հայտնում է, որ հրդեհը բռնկվել է կայանված վիճակում գտնվող «Cadillac Escalade» մակնիշի ավտոմեքենայում, կրակը տարածվել ու վնասել է հարևանությամբ կայանված «Toyota Prius» մակնիշի ավտոմեքենան։

«Cadillac Escalade»-ը պատկանում է Երևանի բնակիչ 35-ամյա Արման Ա․-ին, ով քրեական աշխարհում հայտնի է «Թլոշ» Արման մականվամբ և իրավապահները կասկածներ ունեն, որ նրա ավտոմեքենան հրկիզել են։

Այս խորագրի վերջին նյութերը