Կարծիք

13.03.2024 17:25


Ինչո՞ւ այս տարի Հայաստանը կարող է հաղթել «Եվրատեսիլ»-ում

Ինչո՞ւ այս տարի Հայաստանը կարող է հաղթել «Եվրատեսիլ»-ում

Մեծ գաղտնիք չեմ բացի, որ Եվրատեսիլը քաղաքականացված մրցույթ է, հիմնականում բավականին անհամ երգերով:

Ճաշակին ընկեր չկա, դրա համար անցնենք քաղաքականությանը: Երգը և՛ գլոբալիստներին է կարող դուր գալ, և՛ գլուխ բարցրացնող աջերին:

Գլոբալիստներ

– Հիմա Ուկրաինային գալիս է փոխարինելու Հայաստանը և Ռուսաստանի հետ լարվածության ֆոնին Հայաստանին պետք է բլիթ տալ, նաև ոգևորել Հայաստանի սպառողներին, նաև կոմպենսացիա տալ կորցրած ու դեռ կորցնելիք տարածքների համար:

– Բովանդակային առումով ադաթների դեմ պայքարող new ֆեմինիստուհու երգ է, դա էլ է պետք խրախուսել:

Հակագլոբալիստներ

– Եվրոպայում աջերը ակտիվանում են ու իրենց դուր կգա ֆոլկ երաժշտությունը, ավանդական պատկերները, նաև այն, որ երգվում է ազգային լեզվով, ոչ թե անգլերեն:

– Երգի բառերը մի կողմ, բայց տեսարանները ավանդական են, ընդեմ գլոբիստական խառնարանի:

– Դուր կգա նաև նրանց, ովքեր հոգնել են Եվրատեսիլի անիմաստ ոճից և դա կարող են համարել ապտակ Եվրատեսիլի ավանդույթներին, ինչպես տարիներ առաջ դրա համար ձայն տվեցին ֆիննական Lordi խմբին։

Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը