Աշխարհ

11.11.2011 11:17


Իրանը Ադրբեջանում քաղաքական սպանություննե՞ր է մտադիր իրականացնել

Իրանը Ադրբեջանում քաղաքական սպանություննե՞ր է մտադիր իրականացնել

Ադրբեջանական «Vesti.Az»-ը տեղեկացնում է,  որ կիրակի օրը ամերիկյան «FOX 11»  հեռուստաընկերությունը կհեռարձակի հաղորդում, որտեղ նշվում է, թե Հետաքննության դաշնային բյուրոն (ՀԴԲ) բացահայտել է, որ Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը մտադիր է մի շարք քաղաքական սպանություններ իրականացնել Սաուդյան Արաբիայում, Սիրիայում, Ադրբեջանում, Թուրքիայում և Իրաքում։

Միաժամանակ, հաղորդման անոնսի կադրերից կարելի է կռահել, որ իրանական կողմը հերքում է նման ծրագրեր ունենալու լուրը։

–Ամբողջ այդ պատմությունը ամերիկյան հատուկ ծառայությունների հորինածն է, որը նպատակ ունի վեճ հարուցել Իրանի ու նրա հարևանների միջև և Իրանը ներկայացնել բացասական լույսի ներքո,–անոնսի մեջ մեջբերվում են այաթոլա Ալի Համենեի խոսքերը։

Ավելացնենք, որ հաղորդումը կհեռարձակվի երկուշաբթի։

Այս խորագրի վերջին նյութերը