Ռուսաստանը, Իրանն ու Չինաստանն ավարտել են գործնական վարժանքները Օմանի ծոցում (տեսանյութ)
Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը հայտնում է, որ Օմանի ծոցում ավարտվել է Իրանի, Չինաստանի և Ռուսաստանի ռազմածովային ուժերի նավերի մասնակցությամբ զորավարժությունների գործնական մասը:
Այսօր Չաբահարայում կամփոփվեն զորավարժությունների արդյունքները և տեղի կունենա փակման հանդիսավոր արարողությունը:
«Օմանի ծոցի ջրատարածքում վարժանքների երկու օրվա ընթացքում ռուս ռազմական նավաստիները Իրանի ու Չինաստանի ռազմածովային ուժերի գործընկերների հետ վարժանքներ են իրականացրել խոշոր տրամաչափի գնդացիրներից և փոքր տրամաչափի նավային հրետանուց վերջրյա և օդային թիրախների ուղղությամբ հրաձգության վերաբերյալ, ինչպես նաև ուսումնական գործողություն են իրականացրել ծովահենների կողմից պայմանականորեն գրավված նավի ազատագրման ուղղությամբ՝ ուղղաթիռների ներգրավմամբ և զննող խմբերի մասնակցությամբ»,-նշված է հաղորդագրության մեջ:
Ռուս զինվորականների տեղեկություններով՝ զորավարժությանը ներգրավված են եղել ավելի քան 20 նավեր, ապահովման նավեր և Ռուսաստանի ռազմածովային ուժերի, Իրանի և Չինաստանի ռազմածովային ուժերի մարտական մոտորանավակներ:
Ռուսաստանը, Իրանն ու Չինաստանն ավարտել են գործնական վարժանքները Օմանի ծոցում (տեսանյութ)
Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը հայտնում է, որ Օմանի ծոցում ավարտվել է Իրանի, Չինաստանի և Ռուսաստանի ռազմածովային ուժերի նավերի մասնակցությամբ զորավարժությունների գործնական մասը:
«Օմանի ծոցի ջրատարածքում վարժանքների երկու օրվա ընթացքում ռուս ռազմական նավաստիները Իրանի ու Չինաստանի ռազմածովային ուժերի գործընկերների հետ վարժանքներ են իրականացրել խոշոր տրամաչափի գնդացիրներից և փոքր տրամաչափի նավային հրետանուց վերջրյա և օդային թիրախների ուղղությամբ հրաձգության վերաբերյալ, ինչպես նաև ուսումնական գործողություն են իրականացրել ծովահենների կողմից պայմանականորեն գրավված նավի ազատագրման ուղղությամբ՝ ուղղաթիռների ներգրավմամբ և զննող խմբերի մասնակցությամբ»,-նշված է հաղորդագրության մեջ:
Ռուս զինվորականների տեղեկություններով՝ զորավարժությանը ներգրավված են եղել ավելի քան 20 նավեր, ապահովման նավեր և Ռուսաստանի ռազմածովային ուժերի, Իրանի և Չինաստանի ռազմածովային ուժերի մարտական մոտորանավակներ:
Աղբյուրը՝ armeniasputnik.am