Խոշոր վթար՝ Արմավիրում․ բախվել են Lexus-ը և «Opel-ը, որը 2 մետր բարձրությունից ընկել է, վիրավոր կա
Երեկ՝ մարտի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 15։50-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարահի 18 կմ հատվածում, Վաղարշապատ քաղաքի մուտքի մոտ բախվել են Արմավիրի մարզի բնակիչ 38-ամյա Գոռ Մ․-ի վարած «Lexus» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 54-ամյա Սուրեն Թ․-ի վարած «Opel» ամկնիշի ավտոմեքենաները։ Գրել է «Շամշյանը»։
Բախման հետևանքով «Opel»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 2 մետր բարձրությունից գլխիվայր շրջվել ու հայտնվել բնակչի հողատարածքում։
Վթարի հետևանքով «Opel»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։ Հրշեջ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնների փականներն ու քաղաքացիների օգնությամբ դարձի են բերել «Opel»-ը։ Վթարի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։