Իջևան-Նոյեմբերյան ճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և հարվածել ճամփեզրյա հողաթմբին․ կա վիրավոր
Մարտի 15-ին, ժամը 08։04-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոյեմբերյան-Իջևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 23-րդ կմ-ին «VAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ․ Ե․, ծնված 1958 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հարվածել ճամփեզրյա հողաթմբին:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: