Աշխարհ

16.03.2024 15:49


Ամերիկացու ուղեղում երիզորդ է բնակություն հաստատել

Ամերիկացու ուղեղում երիզորդ է բնակություն հաստատել

American Journal of Case Reports պարբերականը ներկայացրել է 52-ամյա ամերիկացու (Ֆլորիդայից) պատմությունը, որին մի քանի ամիս տանջում էին ուժեղ գլխացավերը։

Սկզբում բժիշկները կասկածում էին, որ տղամարդը միգրեն ունի, բայց համակարգչային տոմոգրաֆիան ցույց է տվել, որ տղամարդու ուղեղը լիքն է մակաբույծներով. խոզի երիզորդի թրթուրները կիստա էին առաջացրել ուղեղի երկու կողմերում, գրել է Bild-ը։

Այս արտասովոր երևույթի բժշկական անվանումն է նեյրոցիստիցերկոզ։ Այս հիվանդության ամենատարածված պատճառը թերի տապակած և եփված խոզի մսի չափից ավելի օգտագործումն է։

Ֆլորիդայի պացիենտի դեպքում, American Journal of Case Reports-ի տվյալներով, պատճառը նախաճաշի համար կիսատապակված խոզի միսն է եղել, որը նա կերել է ամեն օր։

CDC ամերիկյան ծառայության տվյալներով՝ նեյրոցիստիցերկոզը ամեն տարի հանգեցնում է մոտ 1 000 ամերիկացիների հոսպիտալացման։ Գերմանիայում, օրինակ, նման դեպքեր գրեթե չեն հանդիպում, և ոչ վերջին հերթին շնորհիվ մսի պարտադիր ստուգման։

Աղբյուրը՝ med.news.am

Այս խորագրի վերջին նյութերը