Ավստրալիայում նախազգուշացվել է հեղեղումների մասին՝ «Մեգան» մերձարեւադարձային ցիկլոնի հետ կապված
Ավստրալիայի հյուիսիսային Թոփ-Էնդ տարածքում գոյացել է մերձարևադարձային ցիկլոնը, տարածքի բնակիչներին նախազգուշացրել են, որ պատրաստ լինեն հեղեղումների, տեղեկացրել է Australian Associated Press-ը։
«Մեգան» ցիկլոնը գոյացել է Կարպենտարիա ծոցի վրա և շարժվում է դեպի հարավ-արևելք, տեղեկացրել են օդերևութաբանական բյուրոյում։
Շաբաթ օրը գրանցվել է քամու ուժգնացում՝ 120 կմ/ժ արագությամբ։
Բյուրոյի կանխատեսմամբ՝ մեկ գիշերում ցիկլոնը կուժեղանա՝ հասնելով երկրորդ կարգի, իսկ կիրակի երեկոյան՝ երրորդի։
125 կմ/ժ արագությամբ կայուն քամիները կարող են ուժեղանալ կիրակի ուժեղ անձրևների հետևանքով, որոնք սպասվում են հանգստյան օրերին Թոփ-Էնդում։
Ամենաուժեղ տեղումները լինելու են շաբաթ, ծովափին և կղզիներում, իսկ կիրակի դրանք կտարածվեն երկրի խորքում, Կարպենտարիա շրջանում։
Ցամաք դուրս գալով՝ բնական երևույթը կթուլանա և կտեղափոխվի արևմուտք՝ հասնելով նվազագույնի, քամու և անձրևների թուլացման։
Սա վերջին մի քանի ամիսներին երկրորդ մերձարևադարձային ցիկլոնն է։ Անցած ամիս «Լինքոլն» ցիկլոնը հատել էր տարածքի ափը Կարպենտարիայի ծոցի հարավային մասում՝ իր հետ բերելով ուժեղ քամիներ և հորդ անձրևներ։

Աղբյուրը` news.am