Լրահոս

16.03.2024 17:11


Աշոցք-Վարդաղբյուր ավտոճանապարհին «Opel»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել ջրափոսի մեջ

Աշոցք-Վարդաղբյուր ավտոճանապարհին «Opel»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել ջրափոսի մեջ

Մարտի 16-ին, ժամը 10։58-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Աշոցք-Սառնաղբյուր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Աշոցք-Վարդաղբյուր ավտոճանապարհի 7-րդ կմ-ին «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Խ․ Փ․, ծնված 1991 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել ջրափոսի մեջ։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը, ուղևորներ Ա․ Հ․-ն (ծնված 1993 թ.) և Ա․ Փ․-ն (ծնված 2020 թ.) տեղափոխվել են բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել, ուղղել են ավտոմեքենան և դուրս բերել ճանապարհի երթևեկելի հատված:

Այս խորագրի վերջին նյութերը