Աշխարհ

16.03.2024 17:13


Միշլենի աստղ ունեցող շեֆ-խոհարարի կողմից ճաշ տիեզերքում՝ 495,000 դոլարով

Միշլենի աստղ ունեցող շեֆ-խոհարարի կողմից ճաշ տիեզերքում՝ 495,000 դոլարով

Ամերիկյան «SpaceVIP» ընկերությունը որոշել է «Ալքիմիկոս» ռեստորանի «Միշլենի» աստղ ունեցող շեֆ խոհարար Ռասմուս Մունկին հրավիրել այլմոլորակային խոհարարական փորձի:

Տիեզերքում գտնվող ռեստորանը Space Perspective-ի «Նեպտունն» է՝ աշխարհի առաջին տիեզերանավը՝ ածխածնի զրոյական արտանետումով, որը թույլ կտա վայելել տիեզերքի և գաստրոնոմիայի համադրությունը:

Ուղևորությունը չի պահանջում որևէ մարզում կամ տիեզերական թռիչքի փորձ: Հյուրերին կտան նաև ֆրանսիական Ogier նորաձևության տան պատվերով պատրաստված հանդերձանքներ, որոնց ստեղծման համար օգտագործվել են նորագույն տեխնիկաներ: «Ես ուզում եմ ընդգծել այս փորձառության մեջ այն, որ սնունդը մեր մարդկային գոյության ընդհանուր կծիկն է, և, իսկապես, իմաստալից կլինի այն մատուցել՝ նայելով Երկրի կորությանը»,-ասել է խոհարար Ռասմուս Մանկը:

Այս արշավից ստացված ողջ հասույթը կտրամադրվի Space Prize հիմնադրամին, որը խթանում է գենդերային հավասարությունը գիտության և տեխնիկայի բնագավառում:

Վեց ժամ տևողությամբ ճանապարհորդությունը, որը մեկնարկելու է 2025 թվականին՝ Ֆլորիդայի ափից, կարժենա 495,000 դոլար: Ի հավելումն ճաշկերույթի, դուք կարող եք օգտվել աշխարհի առաջին տիեզերական սպա կենտրոնից:

Մինչև անցած տարվա ավարտը ավելի քան 1650 ցանկացողներ արդեն գնել էին իրենց տոմսերը։

Աղբյուրը` style.news.am

Այս խորագրի վերջին նյութերը