Արագածոտնում BMW-ն կոտրել է բետոնե էլեկտրասյունը և հայտնվել ճանապարհից դուրս. մայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց
Այսօր՝ մարտի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։
Ժամը 12:30-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ, 43-ամյա Մանե Մ.-ն իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի Արտաշավան գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել բետոնե էլեկտրասյանը։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, բախման հետևանքով էլեկտրասյունը պոկվել և ընկել է ավտոմեքենայի վրա, իսկ վարորդն ու ուղևոր, Լոռու մարզի բնակիչ 4-ամյա տղան մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ապարան բժշկական կենտրոն։

Վիրավորները մայր ու որդի են։