Լրահոս

17.03.2024 13:04


Գազալցակայանում գազաբալոններ տեղափոխող ավտոմեքենա է պայթել, աշխատակիցն այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

Գազալցակայանում գազաբալոններ տեղափոխող ավտոմեքենա է պայթել, աշխատակիցն այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը մարտի 16-ին, ժամը 20:46-ին տեղեկություն է ստացել, որ Քանաքեռավան և Զովունի գյուղերի խաչմերուկի մոտակայքում գտնվող գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ գազաբալոններ տեղափոխող «Peugeot» մակնիշի ավտոմեքենայում տեղի է ունեցել պայթյուն՝ առանց հրդեհի բռնկման․ վնասվել են գազալցակայանի պատը՝ 10 քմ և տանիքը՝ 20 քմ․ տանիքի մետաղե թիթեղը (10 քմ) պոկվել և ընկել է «Opel» ու «Volkswagen» մակնիշների ավտոմեքենաների վրա՝ վնասելով դրանք։

Նշվում է, որ գազալցակայանի աշխատակից Ռ․ Ն․-ն այրվածքներով հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Ըստ աղբյուրի՝ փրկարարները 1 գազի բալոն՝ գազալցակայանի տանիքից և 6-ը՝ գազալցակայանի տարածքից տեղափոխել են անվտանգ տարածք և իրականացրել տարածքի լվացման աշխատանքներ։

Այս խորագրի վերջին նյութերը