Լրահոս

17.03.2024 14:41


Երևանում 27-ամյա վարորդը «Փարվանա» ռեստորանի մոտ Opel-ով գլխիվայր հայտնվել է Հրազդան գետում

Երևանում 27-ամյա վարորդը «Փարվանա» ռեստորանի մոտ Opel-ով գլխիվայր հայտնվել է Հրազդան գետում

Այսօր՝ մարտի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։30-ի սահմանում Արարատի մարզի բնակիչ 27-ամյա Հարութ Եղոյանը իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Հրազդանի կիրճում, «Փարվանա» ռեստորանային համալիրի մոտ, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել Հրազդան գետում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։

Վարորդը հրաժարվել է բժշկական օգնությունից։ Ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել հատուկ տեխնիկա։

Այս խորագրի վերջին նյութերը