Աշխարհ

17.03.2024 15:32


Հարավային Օսիան դիտարկում է Ռուսաստանին միանալու հնարավորությունը

Հարավային Օսիան դիտարկում է Ռուսաստանին միանալու հնարավորությունը

Հարավային Օսիայի՝ Ռուսաստանի կազմ մտնելու հնարավորության հարցը քննարկվում է Մոսկվայի հետ սերտ համակարգմամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին ասել է Հարավային Օսիայի խորհրդարանի նախագահ Ալան Ալբորովը։

«Մենք այս բոլոր հարցերը քննարկում ենք Ռուսաստանի Դաշնության հետ սերտ համակարգմամբ՝ հաշվի առնելով մեր երկկողմ հարաբերություններն ու պայմանավորվածությունները»,-ասել է նա։

Այս թեմայով հանրաքվե անցկացնելու հնարավորության մասին հարցին քաղաքական գործիչն այսպես պատասխանեց. «Երբ մենք Ռուսաստանի հետ միասին գանք այս մտքին, մենք դա կանենք»,-եզրափակել է Ալբորովը՝ հավելելով, որ Մոսկվան ու Ցխինվալին համակարգված արտաքին քաղաքականություն են վարում:

2023 թվականին Հարավային Օսիայի նախագահ Ալան Գագլոևը ժողովրդին և խորհրդարանին ուղղված ուղերձում հույս էր հայտնել Ռուսաստանին շուտով միանալու վերաբերյալ։ Միևնույն ժամանակ, 2022 թվականի մայիսին Կրեմլի ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը, խոսելով երկրում հանրաքվեի մասին, ասել էր, որ Մոսկվան չի նախատեսում որևէ քայլ ձեռնարկել Հարավային Օսիայի միացման ուղղությամբ։

Այս խորագրի վերջին նյութերը