Տնտեսական

17.03.2024 22:23


3 միլիոն դրամ աշխատավարձ՝ մեկին, 4 միլիոն՝ մյուսին՝ առանց հիմնավորումների

3 միլիոն դրամ աշխատավարձ՝ մեկին, 4 միլիոն՝ մյուսին՝ առանց հիմնավորումների

2023 թվականի դեկտեմբերի 29-ին բազմավաստակ Մխիթար Հայրապետյանը հերթական անգամ նշանակվեց նախարար, այս անգամ՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության։

Հայրապետյանի ղեկավարած նախարարությունում առկա է հատուկ վարչություն, որը պարտավոր է զբաղվել Հայաստանի թվային վերափոխման, թվային հասարակության և տնտեսության ձևավորման աշխատանքներով, ինչպես նաև՝ այդ ոլորտի բարեփոխումներով։

Հիմա Մխիթար Հայրապետյանն առաջարկում է ստեղծել հատուկ ՊՈԱԿ, որը պետական բյուջեից հավելյալ գումարի տրամադրման հաշվին կանի այն նույն աշխատանքը, որը պետք է աներ ԲՏԱ նախարարության համապատասխան վարչությունը։

Ստացվում է՝ Հայրապետյանն առաջարկում է ստեղծել մի ՊՈԱԿ, որի գործառույթն արդեն իսկ իրեն տրված նախարարությունում անող վարչություն կա։

Խոսքն այս դեպքում «Տեղեկատվական անվտանգության և կրիպտոգրաֆիայի ազգային կենտրոն» անվանումով պետական ոչ առևտրային կազմակերպության ստեղծման մասին է, որի գործունեության համար պետական բյուջեից 2024թ. 10 ամիսների համար հատկացվել է 1,343,820.0 հազար դրամ, իսկ 2025թ. և յուրաքանչյուր տարվա համար՝ շուրջ 1,014,382.0 հազար դրամ։

Այս ՊՈԱԿ-ի նախահաշվի համաձայն՝ 2023թ. 3 ամսվա ծախսերի համար ՀՀ պետական բյուջեից հատկացվելու է 771.3 մլն դրամ (որից 452.0 մլն դրամը կապիտալ ծախսեր են), իսկ 2024թ. համար՝ 981.66 մլն դրամ:

Ընդ որում, Կազմակերպության տարեկան աշխատավարձի ֆոնդը կազմում է 789.0 մլն դրամ (որից տնօրենի դրույքաչափը՝ 3.0 մլն դրամ, ինժեներ՝ 1.0-4.0 մլն դրամ, վարորդ՝ 400 հազ. դրամ):

Ուշագրավ է, որ Մխիթար Հայրապետյանը Կառավարության համաձայնությանն է ներկայացրել մի որոշման նախագիծ, որով առաջարկվել է, օրինակ, մարդուն տալ 3 միլիոն դրամ աշխատավարձ, բայց ներկայացված նախագծում բացակայում են՝ ինչպես աշխատավարձերի սահմանվող չափերի հիմնավորումները, այնպես էլ՝ մնացած ծախսերի գնագոյացման աղբյուրներն ու հաշվարկ-հիմնավորումները:

Աղբյուրը՝ 168.am

Այս խորագրի վերջին նյութերը