Լրահոս

11.11.2011 14:06


Արամ Կարապետյան. «Սերժ Սարգսյանը արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու մտադրություն ունի»

Արամ Կարապետյան. «Սերժ Սարգսյանը արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու մտադրություն ունի»

–Այսօրվա իրավիճակը կարելի է բնութագրել հետևյալ կերպ. ուզում էինք լավ, ստացվեց այնպես, ինչպես միշտ։ Ցավոք սրտի, մեր կանխատեսումներից կատարվում են միայն վատերը։ Այսօր տրամաբանություն չկա մեր քաղաքական կյանքում։ Շտաբ կա, շտաբի պետ չկա, շտաբի տեղակալ կա, բայց... Գիշերը քնում ես, արթնանում ես... Մի օր էլ զարթնենք իմանանք, որ Սերժ Սարգսյանն ու Էդվարդ Նալբանդյանը Հայաստանը Սուրինամի մաս են հայտարարել,– ներքաղաքական իրադարձությունների մասին խեսելիս՝  ասել է «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը։։

–Այս բոլոր հրաժարականներից ի՞նչ փոփոխություններ եղան կամ կլինեն, եթե որևէ մեկը բացատրի սրա տրամաբանությունը ու դրա օգուտները երկրի համար, ապա, այսպես ասեմ, այդ մարդը ամեն ինչ գիտի,– հարցադրել է  «Նոր ժամանակներ»–ի նախագահը։

–Եթե նախագահը Սահակաշվիլիի նման ուզում է հրաժարական տալ ու արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնել՝  նման կերպով վերարտադրվել, ապա հասկանալի է այդ շտաբի հետ կապված փոփոխությունները։ Կարծում եմ, նախագահը նման մտադրույթուն ունի։ Բայց եթե նրան հաջողվի էլ, ապա նախ ասեմ, որ շատ դժվար է դա լինելու, Հայաստանում այսօր այն ժամանակվա Վրաստանի իրավիճակը չէ։  Կարծում եմ սխալ կլինի հիմա ճոճել Հայաստանը։ Այսինքն եթե ստացվի էլ, ապա կարծում եմ Հայաստանում բան չի փոխվի, միգուցե Սերժ Սարգսյանի համար, բայց ոչ երկրի։ Ուստի ես դեմ եմ այսօր արտահերթ ընտրությունների անցկացմանը։ Բայց, սա այն դեպքում, եթե ընտրությունները իրականացվեն այնպես, ինչպես միշտ՝ կեղծիքներով։ Եթե արդար լինեն, ապա, բնականաբար, ես կողմ եմ,– հայտարարել է Արամ Կարապետյանը։

Այս խորագրի վերջին նյութերը