Հայաստանի մի շարք շրջաններում սպասվում են ձյան առատ տեղումներ և բուք
Հայաստանի Հանրապետության մի շարք շրջաններում սպասվում են ձյան առատ տեղումներ, առանձին հատվածներում՝ բուք և ցածր հորիզոնական տեսանելիություն։
Այդ մասին հաղորդագրություն է տարածել «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ը:
«Հարավից հզոր ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ մարտի 19-ին և 19-ի լույս 20-ի գիշերը Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի լեռներում, Գեղարքունիքում, Սյունիքի լեռնային և նախալեռնային գոտիներում սպասվում են ձյան առատ տեղումներ, առանձին հատվածներում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն»,-նշված է հաղորդագրության մեջ: