Լրահոս

18.03.2024 13:18


Քանաքեռավանի գազալցակայանում ավտոմեքենայի պայթյունից տուժած աշխատակցի վիճակը ծանր է

Քանաքեռավանի գազալցակայանում ավտոմեքենայի պայթյունից տուժած աշխատակցի վիճակը ծանր է

Մարտի 16-ին Քանաքեռավան գյուղի գազալցակայանում ավտոմեքենայի պայթյունի հետևանքով տուժած աշխատակցի վիճակը ծանր է: Այս մասին այսօր` մարտի 18-ին հայտնեցին Քննչական կոմիտեից:

Քննչական կոմիտեից հայտնեցին, որ գործով վարույթ է նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 412-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Հանգամանքները պարզվում են:

«Peugeot մակնիշի ավտոմեքենայում, որը լիցքավորելիս պայթել է, վաճառքի համար նախատեսված գազի այլ բալոններ են եղել: Այս պահին ստուգվում են մեքենայի վարորդի կողմից նման վաճառքի թույլտվության առկայությունը և գազալցակայանի գործունեությունը: Հարցումներ ենք ուղարկել փաստաթղթերը ձեռք բերելու նպատակով, որպեսզի կարողանանք քննություն անցկացնել»,-պարզաբանեցին Քննչական կոմիտեից:

Այս խորագրի վերջին նյութերը