Հնագետները Թուրքիայում գտել են Հայոց Երվանդունի արքայատանը պատկանող Անտիոք I թագավորի արձանագրությունը
Թուրքիայում գտել են 2100-ամյա արձանագրություն. «Կոմմագենեի Անտիոք արքան մարդկանց հորդորում է ենթարկվել և հարգել օրենքը»,-տեղեկացրել է Arkeonews-ը։
Արձանագրությունները գտել են 2023թ. թուրքական գյուղի բնակիչները։ Այդ մասին նրանք տեղեկացրել են թանգարանին, և Օքսֆորդի ու Պիզայի համալսարանների գիտնականները եկել են ուսումնասիրելու դրանք։ Դժվար տեղանքի և թեք ժայռերի պատճառով հայտնաբերված նմուշները օդով տեղափոխվել են Պերե քաղաք՝ ռազմական ուղղաթիռի և ճոպանների օգնությամբ։
Արձանագրություններում Անտիոք I թագավորի հորդորներն են։ Նա ժողովրդին կոչ է արել «ենթարկվել և հարգել օրենքը»։ Հակառակ կողմում Անտիոք I-ի և Միհրդատ I-ի պատկերներով ռելիեֆն է։
Անտիոք I-ը (մ.թ.ա. 69–34թթ.) Կոմմագենեի արքան էր։ Նա հայոց Երվանդունի արքա էր, կիսով չափ հույն, կիսով չափ իրանցի, և հայտարարում էր, որ սերում է Դարեհ I թագավորից։ Կոմմագենեն գոյություն է ունեցել մ.թ.ա. 163-ից մինչև մ.թ. 72 թվականը, երբ դարձել է հռոմեական նահանգի՝ Սիրիայի մի մասը։ Նրա գերեզմանը գտնվում է Նեմրութ լեռան գագաթին։
Գիտնականները կարծում են, որ իրենց հայտնաբերած արձանագրությունը լույս կսփռի մարդկության և Կոմմագենեի պատմության վրա։

Աղբյուրը՝ news.am