Գիտնականները նշել են՝ որ ըմպելիքներն են բարձրացնում գլխուղեղի կաթվածի ու սրտանոթային հիվանդությունների զարգացման հավանականությունը
Օքսֆորդի համալսարանի գիտնականները պարզել են, որ շաքար պարունակող ըմպելիքների հաճախակի գործածությունը բարձրացնում է սրտանոթային հիվանդությունների ու գլխուղեղի կաթվածի հավանականությունը։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են BMC Medicine պարբերականում։
Հետազոտության ընթացքում գիտնականները գնահատել են ավելի քան 100 հազար մարդու սննդային սովորությունները։ Նրանք ուսումնասիրել են մասնակիցների սննդակարգն ու վերլուծել նրանց սննդակարգ և մասնավորապես, 206 տեսակի սննդից ու 32 տեսակի ըմպելիքից ստացած ածխաջրերը։
Հետազոտությունը տևել է 9 տարի, որի ընթացքում սրտի հիվանդություններ ու գլխուղեղի կաթված է ախտորոշվել գրեթե 10 հազար կամավորի մոտ։ Հավելյալ ուսումնասիրություններից ու որոշակի ճշգրտումներից հետո գիտնականները եկել են այն եզրահանգման, որ ածխաջրերի ընդհանուր գործածությունը չի ազդում սրտանոթային հիվանդությունների զարգացման հավանականության վրա, սակայն ազատ շաքարի ընդունումը սննդամթերքի այնպիսի տեսակներից, ինչպիսին են գազավորված քաղցր ըմպելիքները, մրգային հյութերն ու կաթնային կոկտեյլները, կապված է սրտանոթային համակարգի բոլոր հիվանդությունների զարգացման բարձր հավանականության հետ։
Մասնավորապես, ազատ շաքարից ստացված էներգիայի (կալորիաների) յուրաքանչյուր 5 տոկոսը բարձրացնում է գլխուղեղի կաթվածի վտանգը 10 տոկոսով, իսկ սրտի հիվանդություններինը՝ 6 տոկոսով։

Աղբյուրը՝ tert.am