Վրաստանի իշխող կուսակցությունը ԼԳԲՏ քարոզչությունն արգելող օրինագիծ է պատրաստում
Իշխող «Վրացական երազանք» կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն ասել է, որ հաջորդ շաբաթ կուսակցությունը նախատեսում է խորհրդարան ներկայացնել ԼԳԲՏ քարոզչությունն արգելող օրինագիծ, հաղորդում է Priveli TV հեռուստաալիքը։
Մդինարաձեն նշել է, որ օրինագիծը նախատեսվում է խորհրդարան ներկայացնել՝ երկիրը «կեղծ լիբերալիզմի» քարոզչությունից պաշտպանելու համար։ Նրա խոսքով՝ ընդդիմադիր քաղաքական գործիչները պատրաստվում են պայքարել նախաձեռնության դեմ։ Մդինարաձեի պնդմամբ՝ դրա համար ընդդիմադիրները վերապատրաստում են անցել ՄԱԿ-ի զարգացման հիմնադրամի ֆինանսավորմամբ։
«Մենք կոչ ենք անում և՛ ՄԱԿ-ի զարգացման հիմնադրամին, և՛ այլ դոնոր կազմակերպություններին հասկանալ, թե իրականում ինչ են ֆինանսավորում, որպեսզի փոքրամասնությունների իրավունքները չշփոթեն ԼԳԲՏ քարոզչության վնասակար հետևանքների հետ»,-մանրամասնել է քաղաքական գործիչը։

Աղբյուրը՝ tert.am