Հանրահայտ երգիչ Վալերի Լեոնտևը, որը մարտի 19-ին դառնում է 75 տարեկան, որոշել է հեռանալ բեմից: Նրա համերգային տնօրեն Բորիս Չիգիրևն այդ մասին ասել է ռուսական լրատվամիջոցներին։
«Վալերի Յակովլևիչը վաղուց է լքել բեմը, պարզապես հիմա պաշտոնապես է հայտարարել այդ մասին։ Մենք արդեն վաղուց համերգներ չենք տալիս և ոչ մի ծրագրում չենք նկարահանվում այն պատճառով, որ նա արդեն 75 տարեկան է»,- պարզաբանել է Չիգիրևը։
Երգչի տնօրենի խոսքով` Լեոնտևը չի ծրագրում հրաժեշտի շրջագայություն անցկացնել, 75-ամյակի առթիվ համերգ նույնպես չի նախատեսվում: Ավելին` հայտնի արտիստը մտադիր չէ ծննդյան օրը նշել անգամ մտերիմների շրջապատում, քանի որ այդ օրը տոն չի համարում։
Լրագրողների հարցին, թե հիմա որտեղ է ապրում Լեոնտևը` ԱՄՆ-ո՞ւմ, թե՞ Ռուսաստանում, Չիգիրևը պատասխանել է, որ երգիչը գտնվում է Մոսկվայում, իսկ նրա կինը` Լյուդմիլա Իսակովիչը, ապրում է Մայամիում:
Լեոնտևն ինքը MK.RU-ի հետ զրույցում ասել է, որ այն ժանրը, որում ինքը ելույթ է ունեցել վերջին 50 տարում, «զառամյալություն չի հանդուրժում»։
Նշենք, որ Վալերի Լեոնտևը պարգևատրվել է մի շարք պետական պարգևներով, 1996 թվականին ստացել է ՌԴ ժողովրդական արտիստի կոչում։
Վալերի Լեոնտևը որոշել է լքել բեմը
Հանրահայտ երգիչ Վալերի Լեոնտևը, որը մարտի 19-ին դառնում է 75 տարեկան, որոշել է հեռանալ բեմից: Նրա համերգային տնօրեն Բորիս Չիգիրևն այդ մասին ասել է ռուսական լրատվամիջոցներին։
Երգչի տնօրենի խոսքով` Լեոնտևը չի ծրագրում հրաժեշտի շրջագայություն անցկացնել, 75-ամյակի առթիվ համերգ նույնպես չի նախատեսվում: Ավելին` հայտնի արտիստը մտադիր չէ ծննդյան օրը նշել անգամ մտերիմների շրջապատում, քանի որ այդ օրը տոն չի համարում։
Լրագրողների հարցին, թե հիմա որտեղ է ապրում Լեոնտևը` ԱՄՆ-ո՞ւմ, թե՞ Ռուսաստանում, Չիգիրևը պատասխանել է, որ երգիչը գտնվում է Մոսկվայում, իսկ նրա կինը` Լյուդմիլա Իսակովիչը, ապրում է Մայամիում:
Լեոնտևն ինքը MK.RU-ի հետ զրույցում ասել է, որ այն ժանրը, որում ինքը ելույթ է ունեցել վերջին 50 տարում, «զառամյալություն չի հանդուրժում»։
Նշենք, որ Վալերի Լեոնտևը պարգևատրվել է մի շարք պետական պարգևներով, 1996 թվականին ստացել է ՌԴ ժողովրդական արտիստի կոչում։
Աղբյուրը՝ armeniasputnik.am