Կարծիք

19.03.2024 19:46


Երբ «Գուգլում» գրում եք դավաճան, ո՞ւմ մասին է բերում․ «Կարճ ասած» (տեսանյութ)

Երբ «Գուգլում» գրում եք դավաճան, ո՞ւմ մասին է բերում․ «Կարճ ասած» (տեսանյութ)

Մենք վավերագրական նյութ էինք հրապարակել՝ «Ինչպե՞ս էր հանձնվում Արցախի Հանրապետությունը» վերնագրով․ հավաքել էինք մեկ տեղում 2018-2023 թվականիներին տեղի ունեցածը, որոշումները, ելույթները, քայլերը, որոնք հանգեցրին Արցախի հանձնմանը թշնամուն։ Հիմա կարելի է մի տարեգրություն էլ հրապարակել, թե ինչեր է արել Փաշինյանը, որ, իր մտածելակերպով, պատերազմ չլինի ու քանի պատերազմ է եղել իր օրոք։

Խաղաղություն մուրանք, Ալիևին փշի-փշի անենք, անվանենք կիրթ ու կառուցողական, որ պատերազմ չլինի, ասենք ղարաբաղի հարցը լուծելու ենք նաև Ադրբեջանցիների համար ընդունելի տարբերակով, որ պատերազմ չլինի։ Բայց եղավ պատերազմ։ Պատերազմից հետո՝ Շուռնուխի կեսը հանձնենք, Գորիս կապան ճանապարհը հանձնենք, որ պատերազմ չլինի, Սև լիճ են մտնում, ձեն չհանենք՝ որ պատերազմ չլինի, եղավ պատերազմ, 150 քառակուսի կիլոմետր խորացան։ Դրանից հետո՝ Պրահայում թուղթ ստորագրենք, որ Արցախը Ադրբեջան է, հարձակվեն բլոկադայի մեջ Արցախի վրա, նստենք լուռ նայենք, որ պատերազմ չլինի, որովհետև ՀՀ անվտանգությունն է ամենակարևորը, թող արցախցիներն ու ադրբեջանցիները յոլա գնան իրար հետ։ Բնականաբար Արցախում հայ չմնաց, հանձնվեց։ Հիմա, որ երեք անգամ ասել է սա սա սա հանձնեմ, որ պատերազմ չլինի ու բերել է երեք պատերազմ, հիմա էլ ասում է հանձնեմ Տավուշի գյուղերը, թե չէ՝ մինչև շաբաթվա վերջ կլինի պատերազմ։ Կրկնում եմ՝ երեք անգամ արել է մեծ զիջումներ, որ պատերազմ չլինի, բայց եղել է, հիմա ասում է՝ սա էլ զիջեմ, որ պատերազմ չլինի, նշանակում է՝ լինելու է, քանի որ ինքն է պայմանավորվողը։ Խնդրում եմ, ուշադրություն վերջին բառերիս վրա։ Քանի ինքն է, այդպիսի բաներ պայմանավորվողը, բանակցողը, հա զիջելու ենք ու մեկ է՝ լինելու է պա-տե-րազմ։ Վերջ։ Նիկոլ Փաշինյանը ինքն անձամբ է մեզ տվել այդ ամենի ապացույցները, սա էլ այլևս վերլուծություն չէ, սա փաստեր են, անհերքելի։ Ինչ ինքը բանակցում է, մեզ ներկայացնում է, թե ինչի է ձգտում, լինելու է դրա ճիշտ հակառակը․ հետևաբար պետք չէ վերլուծել, ճի՞շտ է արդյոք գյուղ զիջելը թե, ոչ, պետք է հասկանալ, որ այն, ինչ ինքն է անելու լինելու է աղետաբեր, անկախ նրանից՝ իր ասածները գյուղացիները կանեն, թե ոչ, դա բերելու է նոր աղետի։

Էդ մարդը իր տեսքով, իր դեմքով, իր խոսույթով, իր պահվածքով, իր անպատասխանատվությամբ պատերազմ ու մահ բերող է։ Հայաստանը անկախությունից ի վեր 5 պատերազմ է տեսել, 3-ը՝ Նիկոլի օրոք ու պարտվել ենք այդ երեքում էլ․ նա 2020 թվականից ի վեր երեք տարում երեք պատերազմ է բերել, չորրորդ տարին դեռ նոր է սկսել, ու արդեն անոնս է անում նոր պատերազմի։ 10 տարի նստեց, 10 պատերազմ ես ունենալու, որովհետև ուրիշ բանի ընդունակ չէ։ Դրա համար երբ ասում է՝ գյուղերը հանձնում եմ, որ պատերազմը կանխեմ, պետք է հասկանալ, որ հենց պատերազմն էլ բերելու է։

Ժողովուրդ ջան, պետք է մի կողմում դնեք ՀՀ ու Արցախի քարտեզը, մի կողմում դնեք ՀՀ վարչապետ աշխատողին ու ինքներդ ձեզ համար իմանաք, անգիր անեք, որ էդ քարտեզը արդեն կես է ընկել ու էլի փոքրանալու է 44 հազար քառակուսի կիլոմետրից մնացել է 29 հազար քառակուսի կիլոմետր ու էլի է փորանալու, որովհետև այդ սահմաններ գծելով, իբր պահելով զբաղվում է ինքը իր հանցակիցներով հանդերձ։ Սա և այս քարտեզը հակադրելի են, չեն բռնում իրար։

Կրկնում եմ՝ այս դեմքը, այս կերպարը պատերազմ բերողի, բայց և պատերազմում պարտվողի կերպար է։ Ու մի մոռացեք, որ նա ամենաշատն է խաղաղությունից խոսել։ Հայաստանի բոլոր ժամանակների բոլոր ղեկավարները, քաղաքական գործիչները միասին վերցրած՝ խաղաղություն բառն այնքան չեն տանջել, ինչքան սա։ Հարգելի ժողովուրդ, հարգելի տավուշցիներ, ում ուզում եք՝ մեղադրեք՝ ռուս, ուզբեկ, ֆրանսիացի, նախկիններ, գերմանացի, տաջիկ, թե և այլն, մեկ է՝ պատերազմը Նիկոլի պատճառով է։ Ի դեպ՝ երեկ ո՞վ էր նավոդկա տալիս, ասելով եթե մինչև շաբաթվա վերջ ժողովուրդը չհամաձայնի, որ գյուղերը տանք, հարձակվեք։ Հը՞, Արարատ Միրզոյան, բա մի հատ զանգի շեֆիդ վրա մուննաթ արի՝ տղա ես։ Ոչ մեկդ ձեզ սրբի տեղ չդնեք, բոլորդ հանցակիցներ եք։ Հենա, ներքին գործերի նախարարին էլ՝ Վահե Ղազարյանին էլ էր տարել հետը․ ինչի՞ էր տարել, հարցրե՞լ եք պարոն Ղազարյան։ Ես ասեմ, որ ինքը մենակ չլինի, այս գործընթացում, որ ոչ մեկդ, վաղը, օրինակ իր փախուստից հետո, չկարողանաք ասել, թե մենք ի՞նչ, ինքն էր անում․ ո՛չ, դուք իր հետ էիք, էդ տեսանյութերն էլ դիստանցիոն հրապարակելու է, սաղ խոսակցություններն էլ ձեզ հետ հրապարակելու է, որ միայն իր անունը չլինի։ Ու պարտադիր ասելու է՝ է վատ բան էի անում, բա ձեռքս բռնեիք՝ չթողեյիք, կողքս նստած գլխով էիր անում, Վահե։

Փաշինյանը Ադրբեջանի հետ շատ երկար բանակցել է գյուղերը տալու շուրջ, սկսել է շինարարական գործընթաց, խրամատներ փորել, և ամենավերջին փուլում, երբ մի քանի օրից հանձնելու է, ասում է՝ եկել եմ տեղյակ պահեմ, որ չասեք գաղտագողի։ Ասում է՝ մեզ բարոյական, քաղաքական հնարավորություն տվեք, որ զիջենք։ Ասում է՝ հանձնենք, թե չէ կլինի պատերազմ, ու գիտեմ վերջը ինչ է լինելու։ Մենք էլ գիտենք, թե քո ղեկավարած պատերազմի վերջը ինչ է լինում։

Բայց մի րոպե․ բա ասում էիր եվրադիտորդները կանխում են պատերազմը, Ֆրանսիան չի թողնի և այլն։

Տավուշցիները դժգոհ են Նիկոլ Փաշինյանի այցից ու հանդիպման մասնակիցների մի մասն ասում են՝ գյուղերի բնակիչներով որոշել ենք ինքնապաշտպանություն կազմակերպել, չենթարկվել Նիկոլի որոշմանը և թիկունք կանգնելով զորքին, թույլ չտալ Ադրբեջանի առաջխաղացումը։ Ժողովուրդ ջան, էսքան աղետ տեսաք, 3 տարում 3 պատերազմ տեսաք ու դեռ մարդիկ կան չեն հասկանո՞ւմ ինչ է կատարվում։ Երկիրը, սահմանները իշխանությունն է վարում, կառավարությունը, դուք զինվոր եք, որ կարող եք կռվել, բայց պատերազմը պետության գործն է․ դու չես կարող գնալ ու կանգնել զորքի կողքը ինքնագլուխ պաշտպանես, մանավանդ որ իշխանությունը զորքը հետ քաշելու հրաման է տալիս, իսկ կրակող զինվորին դատում է։ Դու ընդամենը կզոհվես, բայց և հողը կհանձնեն։ Դուք չեք կարող կռվել պետության դեմ, պետք էլ չէ, սխալ է։ Բայց, ժողովուրդը, հասել է այն օրին, որ պետք է պայքարի, որ իր պետության գլխին լինի չտվող, պահող ու պահպանող իշխանություն․ մեր բոլորի պրոբլեմը նա է, որ մեր երկրում ղեկավար է տվողների իշխանություն։ Էս ի՞նչ են սարքել, ինչոր կենցաղային հարց է դարձրել՝ հանձնենք, ձեզ տուն կտանք, ի՞նչ է եղել, սահմանից հանձնենք, մարզկենտրոնում տուն տանք։ Կամ էլ կարող ենք ղարաբաղցիների օրը գցենք՝ ոչ մի բան չտանք։ Սիրելի ոսկեպարցիներ, բաղանիսցիներ, պատրաստ եղեք, որ վաղը դառնաք փախստական, տներ չի էլ տա, ոնց որ չտվեց արցախցիներին․ սկզբում կստանաք 100 հազար դրամ միանվագ՝ ամեն մեկդ, հետո մի քանի ամիս՝ 40+10 հազար դրամ ու դա ձեր հայրենիքը ձեզնից խլելու դիմաց։ Հետո էլ կարող ա ՀՀ քաղաքացիություն ստանաք, որովհետև կպարզվի՝ Բաղանիսում գրանցվածը ՀՀ քաղաքացի չէ։

Ասում է՝ մենք ուզում ենք Ոսկեպարը, Կիրանցը, Բաղանիսը անվտանգությամբ ապահովել, դրա համար հանձնում են կողքի գյուղերը, որ ադրբեջանցիները հարևան գան։ Սա էն նույն մարդն է, որ ասում էր հանձնում եմ Սև լիճը, որ պատերազմ չլինի, ու պատերազմը հասցրեց Ջերմուկ քաղաքին։ Դուք ժողովուրդ ջան, պատկերացնո՞ւմ եք, որ վաղն էլ գալու է ձեր բոլոր մարզեր, հավաքելու է վարդենիսցիներին, մարտունեցիներին, երասխցիներին, ասի մենք պետք է էս կողուկուշտի բաները տանք, որ պատերազմ չլինի, թե չէ կհարձակվեն, կվերցնեն։

Ու ամենազավեշտալին գիտե՞ք որն է, եկել է, ձեզ ասել է, որ պետք է պատերազմ լինի, հետո վերադարձել է Երևան ու ախռանի հետ գնացել է թատրոն։ Երեկ տեսանյութ հրապարակվեց, որ Ամիրյան փողոցով Նիկոլի շարասյունն էր գնում ու հանդիպած ավտոմեքենաները ազդանշան էին տալիս՝ ի նշան անհամաձայնության։ Այ տենց հայհոյանքների տարափի տակ մի թատրոնից հետո գնաց մյուս թատրոնը, որտեղ արդեն ոչ թե գլխավոր դերակատար էր, այլ հանդիսատես։

Կարճ ասած՝ լավ, կարող է հարց առաջանալ՝ ինչո՞ւ Նիկոլենք չեն գնում․ անկեղծ՝ հարցի պատասխանը դժվարանում եմ տալ՝ իրենց անվտանգության մասին են անհանգստանում, չե՞ն թողնում դրսից կամ ներսից, փո՞ղն են քիչ աշխատել։ Մի պատճառ կարո՞ղ եք բերել, որ Նիկոլ Փաշինյանը պետք է մնա։ Կոռուպցիա չե՞ն անում․ ախպոր պես, նախկինները երանի կտային, որ սրանց պես կարողանային կոռուպցիա անել․ որ ոլորտին կպնում են մի հատ մինիստ ու մի քանի զամմինիստր են բռնում։ Մտածում եք բարի գո՞րծ եք անում։ Թե՞ ծրագիրը չեք ավարտել դեռ։

Սևակ Հակոբյան

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը