Միխայիլ Բոգդասարովը նիհարում է՝ ուտելով խավարասերներ և այլ միջատներ
Ռուս դերասան Միխայիլ Բոգդասարովը տարված է էկզոտիկ խոհանոցով։ Վերջերս նա վերադարձել է Վիետնամում տեղի ունեցած նկարահանումներից և պատմել է, որ ծանոթացել է տեղի խոհանոցին։ Արդյունքում նա այժմ նիհարում է՝ ուտելով խավարասերներ և այլ միջատներ, որոնք տարածված են որոշ երկրներում, գրում է MK-ն։
«Ոչ վաղ անցյալում ես Վիետնամում էի: Հասանք այնտեղ նկարահանման առաջին օրը, հետո թարգմանիչը մեզ ուղեկցեց մի տեղ, որտեղ ամենահամեղ ոտեստներն էին պատրաստում մորեխներից և նման բաներից։ Սկզբում ես թերահավատորեն էի մոտենում դրան: Ես սովոր չէի ուտելու նման բաներ և մտածում էի, որ ստիպված կլինեմ ուտել ամբողջ ճաշը, բայց հինգ րոպե անց մոռացա, թե ինչ եմ ուտում, քանի որ այն հեշտությամբ կուլ գնաց, և ես ինձ մի տեսակ լավ զգացի: Բայց օձի թույնով օղին ինձ դուր չեկավ»:
Նա նաև պատմել է, որ նույնիսկ հիմա՝ վերադառնալով Մոսկվա, ինքը պարբերաբար չորացած միջատներ է փորձում, որոնք նպաստում են նիհարելուն, և իր սեղանին հայտնվում են ծղրիդի ալյուրից պատրաստված թխվածքաբլիթներ, որոնք հյուրասիրում է հյուրերին։
«Եթե չիմանաք, թե ինչից են դրանք պատրաստված, կարող եք հանգիստ ուտել , չեք էլ մտածի, որ դրանք միջատներից են»,- եզրափակել է արտիստը։