Աշխարհ

20.03.2024 14:33


Հուսիները Կարմիր ծովում հարձակվել են հունական լցանավի վրա

Հուսիները Կարմիր ծովում հարձակվել են հունական լցանավի վրա

Եմենի հուսիները հայտնել են, որ Կարմիր ծովում հրթիռներով հարձակվել են հունական MADO վառելիք տեղափոխող տանկերի վրա, հայտնում է Reuters-ը։

Նշվում է, որ MADO-ն հեղուկ գազ տեղափոխող լցանավ է։

Հաղորդվում է, որ Մարշալյան կղզիների դրոշով նավարկող լցանավը Սաուդյան Արաբիայից Սինգապուր է գնում: Սակայն հուսիներն այն անվանել են ամերիկյան, թեև Equasis տվյալների բազան ցույց է տալիս, որ լցանավը պատկանում է հունական Naftomar Shipping & Trading Co Ltd ընկերությանը:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը