Աշխարհ

21.03.2024 10:32


«Слова пацана» սերիալի աստղը կծել է մատուցողուհու ոտքը. նրան յոթ օրով ձերբակալել են

«Слова пацана» սերիալի աստղը կծել է մատուցողուհու ոտքը. նրան յոթ օրով ձերբակալել են

Ցանցում հրապարակվել է տեսանյութ, որտեղ դերասան Նիկիտա Կոլոգրիվիյը Նովոսիբիրսկում կռվում է ռեստորանի աշխատակիցների հետ։ Հաստատության տեսախցիկներից հանված տեսանյութը հրապարակել է «Աբզաց» Թելեգրամ-ալիքը։

Տեսանյութում երևում է, թե ինչպես է «Слова пацана» սերիալի աստղը մի քանի անգամ մոտենում տղամարդ աշխատակցին՝ փորձելով հարվածել նրան։ Այդ պահին դերասանին հանգստացնում է կողքին կանգնած աղջիկը։

Հետո Կոլոգրիվիյը սկսում է բռունցքով հարվածել ռեստորանի մեկ այլ աշխատակցի, որն անցնում էր նրա կողքով։ Տեսանյութում Կոլոգրիվիյը կոպիտ հրում է նաև աշխատակցուհուն։

«Աբզաց» պարբերականի տվյալներով՝ դերասանը «խուլիգանություն է արել» մարտի 19-ի գիշերը, նա խիստ հարբած էր, հարձակվում էր ռեստորանի աշխատողների վրա և վատ էր վարվում հաստատության աշխատակցուհիների հետ. մատուցողուհիներից մեկին նա փորձել է սեռական հարաբերություն պարտադրել։ Երբ աղջիկը դիմադրություն է ցույց տվել, Կոլոգրիվիյը կծել է նրա ոտքը։ Հետո նա սկսել է կոտրել աղջկա ձեռքերը։

Նովոսիբիրսկի կենտրոնական շրջանային դատարանը յոթ օրով ձերբակալել է դերասանին խուլիգանության գործով, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։

Մինչ այդ դատախազությունը պահանջել էր Կոլոգրիվիյին նշանակել 15 օրվա վարչական ձերբակալություն։

Աղբյուրը` style.news.am

Այս խորագրի վերջին նյութերը