ՌԴ ԿԸՀ-ն պաշտոնապես հայտնել է՝ Հայաստանում քանի տոկոս ձայն է հավաքել Պուտինը
Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Վլադիմիր Պուտինին պաշտոնապես հայտարարել է Ռուսաստանի նախագահական ընտրությունների հաղթող:
ՌԴ ԿԸՀ նախագահ Էլլա Պամֆիլովանհրապարակել է արտասահմանում ՌԴ քաղաքացիների քվեարկության արդյունքները, ըստ որոնց՝ Պուտինը ձայների մեծամասնությունն է ստացել Հայաստանում, Գերմանիայում, Էստոնիայում, Լատվիայում, Ավստրալիայում:
Ըստ արդյունքների՝ Հայաստանում բացված ընտրատեղամասերում Պուտինի օգտին է քվեարկել 54,7%-ը:
Պամֆիլովայի խոսքով՝ քվեարկելու նպատակով Հայաստան են եկել նաև Վրաստան մեկնած ռելոկանտները, քանի որ ՌԴ-ն պաշտոնական Թբիլիսիի հետ դիվանագիտական հարաբերություններ չունի, ուստի այդ երկրում ընտրատեղամասեր չէին բացվել:
ՌԴ ԿԸՀ-ն պաշտոնապես հայտնել է՝ Հայաստանում քանի տոկոս ձայն է հավաքել Պուտինը
Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Վլադիմիր Պուտինին պաշտոնապես հայտարարել է Ռուսաստանի նախագահական ընտրությունների հաղթող:
ՌԴ ԿԸՀ նախագահ Էլլա Պամֆիլովան հրապարակել է արտասահմանում ՌԴ քաղաքացիների քվեարկության արդյունքները, ըստ որոնց՝ Պուտինը ձայների մեծամասնությունն է ստացել Հայաստանում, Գերմանիայում, Էստոնիայում, Լատվիայում, Ավստրալիայում:
Ըստ արդյունքների՝ Հայաստանում բացված ընտրատեղամասերում Պուտինի օգտին է քվեարկել 54,7%-ը:
Պամֆիլովայի խոսքով՝ քվեարկելու նպատակով Հայաստան են եկել նաև Վրաստան մեկնած ռելոկանտները, քանի որ ՌԴ-ն պաշտոնական Թբիլիսիի հետ դիվանագիտական հարաբերություններ չունի, ուստի այդ երկրում ընտրատեղամասեր չէին բացվել:
Աղբյուրը՝ tert.am