Աշխարհ

21.03.2024 18:01


Առաջին բուժառուն, որին փոխպատվաստվել է Neuralink-ի ուղեղի չիպը, ցույց է տվել՝ ինչպես է շախմատ խաղում մտքի ուժով (տեսանյութ)

Առաջին բուժառուն, որին փոխպատվաստվել է Neuralink-ի ուղեղի չիպը, ցույց է տվել՝ ինչպես է շախմատ խաղում մտքի ուժով (տեսանյութ)

Առաջին բուժառուն, որին փոխպատվաստվել է միլիարդատեր Իլոն Մասկի Neuralink ընկերության ուղեղի չիպը, ցույց է տվել, թե ինչպես է շախմատ խաղում մտքի ուժով։ Խաղի հեռարձակումն իրականացվել է ընկերության X-ի միկրոբլոգում։

29-ամյա Նոլան Արբոյի խոսքով՝ մոտ 8 տարի առաջ նա կաթվածահար է եղել դժբախտ պատահարի հետևանքով։ Այդ ժամանակվանից նա ոչինչ չի զգացել իր ուսերից ներքև։ Արբոն նշել է, որ ինքը «դեռ շատ աշխատանք ունի անելու»։

Միաժամանակ նա ընդգծել է, որ իր կյանքն արդեն փոխվել է:

Օգտագործելով չիպը՝ նա կարող է մտքի ուժով շարժել կուրսորը իր նոութբուքի էկրանի վրա գտնվող շախմատի տախտակի շուրջ՝ տեղաշարժելով խաղաքարերը։

Ուղեղի մեջ իմպլանտի տեղադրման վիրահատությունը տեղի է ունեցել հունվարի 28-ին։ Ինչպես ասել է Մասկը, չիպերի տեխնոլոգիայի նպատակն է վերացնել ուղեղի և ողնուղեղի վնասվածքների հետևանքները և հիվանդներին վերադարձնել կորցրած կարողությունները։

Այս խորագրի վերջին նյութերը