«Կրոկուսի Սիթի Հոլլ»-ում ահաբեկչության հետևանքով զոհվել է ավելի քան 60 մարդ (ցանկ)
Նախնական տվյալներով պարզվել է, որ Մոսկվայի մարզի «Կրոկուսի Սիթի Հոլլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվել է ավելի քան 60 մարդ, զոհերի թիվը կարող է աճել, հայտնում է ՌԴ Քննչական կոմիտեի Telegram ալիքը։
«Զննվում են մահացածների մարմինները։ Նախնական տվյալներով պարզվել էր, որ ահաբեկչության հետևանքով զոհվել է ավելի քան 60 մարդ։ Ցավոք, զոհերի թիվը կարող է աճել»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Հրաձգությունը և հրդեհը տեղի է ունեցել մարտի 22-ի երեկոյան մերձմոսկովյան Կրասնոգորսկ քաղաքի Crocus City Hall-ում համերգից առաջ: Առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն հայտնել է, որ հոսպիտալացվել է 115 մարդ, որոնցից 5-ը երեխաներ են, 60 մեծահասակ և մեկ երեխա ծանր վիճակում է։ ՌԴ Քննչական կոմիտեն ահաբեկչության դեպքի առթիվ քրեական գործ է հարուցել:
Ինչպես երևում է փաստաթղթից, նրանցից առնվազն ինը ծայրահեղ ծանր վիճակում են։
Տուժածները հոսպիտալացվել են Կրասնոգորսկի, Օդինցովոյի, Դոլգոպրուդնիի, Խիմկիի և Մոսկվայի հիվանդանոցներ։

Աղբյուրը՝ yerevan.today