Դրսից ստացվող գումարները շեշտակի կրճատվել են, իսկ դուրս եկողները՝ ահռելի տեմպերով ավելացել
Վերջին տարիներին Հայաստանի տնտեսության բարձր աճերը կապված էին հիմնականում արտաքին գործոնների, նաև կապիտալի աննախադեպ հոսքերի հետ։ Ռուսաստանի նկատմամբ կիրառված պատժամիջոցների հետևանքով այդ երկրից ֆինանսական հսկայական հոսքեր էին գալիս, որոնք մեծապես նպաստում էին որոշ ոլորտներում բարձր աճերի ձևավորմանը։
Սակայն այդ աղբյուրը գնալով ցամաքում է։ Տարեսկզբին կապիտալի հոսքերը սկսել են կրճատվել։
Հունվարին մասնավոր տրանսֆերտների տեսքով դրսից Հայաստան ավելի քիչ գումար է եկել, քան եկել էր նախորդ տարի։
Պաշտոնական տվյալներով, բանկային համակարգի միջոցով ստացվել է 360,7 մլն դոլար։
Նախորդ տարվա համեմատ մուտք եղած գումարներն ավելի քան 25 մլն դոլարով կրճատվել են։
Դրանք 6,5 տոկոսով պակաս են եղել նախորդ տարվանից։
Կրճատվել են հիմնականում ոչ առևտրային կամ, այսպես կոչված, մաքուր տրանսֆերտները։ Նախորդ տարի ստացվել էր ավելի քան 103 մլն դոլար։ Այս տարի ոչ առևտրային տրանսֆերտները, որոնք գերազանցապես սոցիալական նշանակություն ունեցող գումարներ են, հիմնականում մեզ հայտնի «խոպանչիների» կողմից ուղարկված, կազմել են ընդամենը 70 մլն դոլար։
Հիշեցնենք՝ այս գումարներն են, որ իշխանությունները պատրաստվում են հարկել ու ոչնչի առաջ չեն ուզում կանգնել դրան հասնելու համար։
Ոչ առևտրային տրանսֆերտները տարեսկզբին էապես նվազել են. նախորդ տարվա համեմատ՝ գրեթե մեկ երրորդով կամ շուրջ 33 տոկոսով։ Սա նույնքան կտրուկ նվազում է, որքան նախկին կտրուկ ավելացումները։
Չի բացառվում, որ դրա վրա ազդել է նաև վերջին շրջանում արտագնա աշխատանքից մարդկանց ստացած եկամուտները հարկելու շուրջ բարձրացած աղմուկը։
Տարեսկզբին նվազել են նաև զուտ առևտրային նշանակություն ունեցող հոսքերը։
Խոսքն այն գումարների մասին է, որոնք ուղղված են արտաքին առևտրի ֆինանսավորմանը։ Իհարկե, այս դեպքում կրճատումն ավելի քիչ է։
Անցած տարվա հունվարին այդ նպատակով Հայաստան էր ուղարկվել 290 մլն դոլար, այս տարի՝ 282 միլիոն։
Դրսից կապիտալի հոսքերի կրճատումն ուղեկցվել է ներսից գումարների ակտիվ արտահոսքով։ Այս տարվա սկզբին Հայաստանից շատ ավելի մեծ քանակությամբ գումարներ են գնացել դուրս, քան անցած տարի։
Ընդ որում, ակտիվացել է՝ ինչպես առևտրային, այնպես էլ՝ ոչ առևտրային արտահոսքը։
Մարդիկ շատ ավելի մեծ գումարներ են հանել երկրից և ոչ բոլորովին առևտրի ֆինանսավորման նպատակով։ Դրանք այն գումարներն են, որոնք հայտնի ու անհայտ պատճառներով փախնում են Հայաստանից։ Գնում են՝ ինչպես անվտանգության նկատառումներից ելնելով, այնպես էլ՝ արտագաղթի հետևանքով։
Ոչ առևտրային արտահոսքը Հայաստանից տարեսկզբին ավելի քան 33 տոկոսով աճել է։ Անցած տարի կազմել էր 30 միլիոն, այս տարի հասել է 40 միլիոնի։
Ֆինանսական միջոցների ընդհանուր արտահոսքը շատ ավելին է եղել։
Միայն հունվարին բանկային համակարգով 112 միլիոնով ավելի շատ գումար է դուրս եկել Հայաստանից՝ մասնավոր տրանսֆերտների տեսքով։
Անցած տարի դրանք կազմել էին շուրջ 216 միլիոն, այս տարի հասել են 328 միլիոնի։
Ֆինանսական միջոցների արտահոսքը շեշտակի ակտիվացել է։ Գրեթե 52 տոկոս աճ է գրանցվել։
Այն պարագայում, երբ կապիտալի մուտքերը նվազել են։
Դրսից ստացվող գումարները նվազել են, իսկ Հայաստանից դուրս եկողն ահռելի տեմպերով ավելացել է։
Սա շատ վատ միտում է՝ ինչպես ֆինանսական շարժերի տեսակետից, այնպես էլ՝ ընդհանրապես տնտեսության ու ֆինանսական համակարգի համար։
Դրսից կապիտալի հոսքերի կրճատման ու ներսից ակտիվ արտահոսքի հետևանքով էապես նվազել է նաև տրանսֆերտային միջոցների զուտ ներհոսքը։ Այն կազմել է ընդամենը 32 մլն դոլար։ Անցած տարի 170 միլիոն էր։
Անցած տարվանից ավելի քան 44 միլիոնով պակաս է նաև ոչ առևտրային փոխանցումների զուտ ներհոսքը։ Այն եղել է 29 մլն դոլարի շրջանակներում։
Կապիտալի շարժերում, մասնավորապես՝ ներհոսքի փոփոխությունները տեղի են ունեցել գերազանցապես Ռուսաստանի հետ կապված հարաբերությունների պարագայում։ Պակասել են այդ երկրից ֆիզիկական անձանց միջոցով ուղարկվող գումարները։
Տարեսկզբին 47 մլն դոլարով ավելի քիչ մուտք է եղել Ռուսաստանից, քան եղել էր անցած տարի։
Անցած տարվա հունվարին միայն բանկային համակարգով Ռուսաստանից Հայաստան էր ուղղարկվել 281 մլն դոլար, այս տարի՝ 234 միլիոն։ Նվազել են՝ ինչպես առևտրային, այնպես էլ՝ ոչ առևտրային փոխանցումները։
Մաքուր տրանսֆերտները կամ ոչ առևտրային մուտքերը կրճատվել են 37 միլիոնով։
Ստացվել է ընդամենը 28,8 մլն դոլար։ Այն դեպքում, երբ անցած տարի միայն ոչ առևտրային փոխանցումներն անցնում էին 66 միլիոնից։
Ֆիզիկական անձանց ստացած գումարները Ռուսաստանից ավելի քան կրկնակի կրճատվել են։ Կրճատվել են նաև ոչ առևտրային փոխանցումները։
Թե ինչպիսի՞ն կլինեն կապիտալի շարժերն առաջիկայում, ցույց կտա ժամանակ։ Դրանք նախկինի նման կշարունակեն մեծապես կապված լինել ռուսական գործոնի հետ, որը վերջին տարիներին դարձավ Հայաստան ֆինանսական հսկայական մուտքերի ապահովման հիմնական աղբյուրը։
Նախորդ երկու տարիներին միայն բանկային համակարգով դրսից շուրջ 11 մլրդ դոլար է մտել Հայաստան, մեծ մասը եղել է ռուսական կապիտալը։
Չնայած տարեսկզբին ևս գերակշռող են եղել Ռուսաստանից ստացված մասնավոր տրանսֆերտային հոսքերը, այնուհանդերձ այլևս անիմաստ է նույնպիսի ակտիվություն սպասել այս տարի, ինչպես նախորդ երկու տարիներին էր։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ
Աղբյուրը՝ 168.am