Աշխարհ

23.03.2024 14:56


«Կրոկուս Սիթի Հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է 115-ի

«Կրոկուս Սիթի Հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է 115-ի

Մոսկվայում ուրբաթ երեկոյան տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է 115-ի։ Այս մասին հայտնել է ՌԴ քննչական կոմիտեն իր թելեգրամյան ալիքում։

««Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության վայրում փլատակների մաքրման ընթացքում արտակարգ իրավիճակների ծառայությունները կրկին դիեր են հայտնաբերել։ Այսպիսով՝ զոհերի թիվն այս պահին 115 է»,-ասված է ՌԴ ՔԿ-ի հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ հաղորդվում էր 93 զոհի մասին։

Նախնական տվյալներով՝ մարդկանց մահվան պատճառ են հանդիսացել հրազենային վնասվածքները և հրդեհի հետևանքով թունավոր նյութերի արտազատումը։ Ահաբեկիչները հարձակման պահին կրակ են բացել ինքնաձիգներից, իսկ համերգասրահը հրդեհելու համար կիրառել են դյուրավառ հեղուկներ։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը