Բիշքեկում ձերբակալել են 5 ադրբեջանցու, որոնք մահափորձ էին նախապատրաստում Ղրղզստանի ղեկավարության դեմ
Ղրղզստանի ազգային անվտանգության պետական կոմիտեն հայտարարել է, որ Բիշքեկում ձերբակալել են անդրազգային հանցավոր խմբավորման հինգ անդամի, որոնք մահափորձ էին ծրագրել Ղրղզստանի ղեկավարության դեմ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ կազմակերպված հանցավոր խմբավորումների հակաիրավական գործունեության բացահայտմանն ու կանխմանն ուղղված օպերատիվ միջոցառումների կազմակերպման ընթացքում օտարերկրյա քաղաքացիներից և, հնարավոր է, միջպետական հետախուզման մեջ գտնվող անձանցից Ղրղզստանի ազգային անվտանգության մարմինների տեսադաշտում են հայտնվել անդրազգային հանցավոր խմբավորման անդամ հանդիսացող Ադրբեջանի հինգ քաղաքացի՝ Ալիև Վ. Մ.-ն, Բաղխիրով Ս. Ա.-ն, Ասգարով Մ. Օ.-ն, Բեհբուդով Մ. Ս.-ն և Մամադով Զ. Ի.-ն։
«Ստացված օպերատիվ տվյալների համաձայն՝ Ասգարովը հանցավոր միջավայրի ամրապնդման և գողական գաղափարախոսության տարածման, ինչպես նաեւ իր կարգավիճակի բարձրացման նպատակով իր հանցակիցների հետ ժամանել է Ղրղզստանի Հանրապետության տարածք՝ երկրի ղեկավարության դեմ մահափորձ կազմակերպելու համար ՝ կապված հանցավոր խմբավորման դեմ պետության վարած ակտիվ պայքարի քաղաքականության հետ»,-ասված է հայտարարության մեջ։
Կոմիտեում պնդում են, որ նրանց հանցավոր ծրագրերը ծագել են Ղրղզստանի ազգային անվտանգության մարմիններին կողմից իրականացվող միջոցառումների ֆոնին՝ հանցավոր գաղափարախոսությունից զանգվածային հրաժարվելու և հետագայում կալանավորների, բանտարկյալների և ազատության մեջ գտնվող անձանց շրջանում պետական քաղաքականության պահպանման ուղղությամբ: Սա դժգոհություն է առաջացրել արտասահմանյան քրեական առաջնորդների շրջանում, քանի որ հեռանկարում կարող էր բացասաբար անդրադառնալ նրանց վրա։
«Այդ կապակցությամբ ազգային անվտանգության աշխատակիցների կողմից մարտի 22-ին իրականացվել են օպերատիվ-քննչական միջոցառումներ, որոնց արդյունքներով բոլոր վերը նշված անձինք ձերբակալվել են։ Ներկայումս քննչական միջոցառումներ են անցկացվում նրանց պատասխանատվության ենթարկելու համար՝ Ղրղզստանի օրենսդրության համաձայն», - եզրափակել են կոմիտեում։