Աշխարհ

23.03.2024 15:24


Գլխավորն այն է, որպեսզի ԱՄՆ-ն չմոռանա, թե ինչպես «Կրոկուսի» ահաբեկիչներին կապի ԻՊ-ի հետ. Զախարովա

Գլխավորն այն է, որպեսզի ԱՄՆ-ն չմոռանա, թե ինչպես «Կրոկուսի» ահաբեկիչներին կապի ԻՊ-ի հետ. Զախարովա

Գլխավորն այն է, որպեսզի ամերիկյան իշխանությունները չմոռանան, թե ինչպես է իրենց տեղեկատվական-քաղաքական միջավայրը «Կրոկուս սիթի հոլի» ահաբեկիչներին կապում ԻՊ արգելված ահաբեկչական կազմակերպության հետ։ Այս մասին իր Թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Հիմա մենք գիտենք, թե որ երկրում են այդ արնախում այլանդակները ծրագրել թաքնվել հետապնդումից՝ Ուկրաինայում։

Այն նույն երկիրը, որն արեւմտյան լիբերալ վարչակարգերի ձեռքերով տասը տարի վերածվել է Եվրոպայում ահաբեկչության տարածման կենտրոնի՝ ծայրահեղական ավյունով առաջ անցնելով անգամ Կոսովոյից»,-գրել է Զախարովան։

news.am

Այս խորագրի վերջին նյութերը