Աշխարհ

23.03.2024 20:07


Մոսկվայի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 133-ի

Մոսկվայի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 133-ի

Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 133-ի։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Ռուսաստանի քննչական կոմիտեն:

ՌԴ իրավապահ մարմինները հայտնել են ահաբեկչությանը մասնակից 11 անձի ձերբակալության մասին։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 24-ը հայտարարել է համազգային սգո օր։ ՌԴ նախագահը հայտարարել է, որ երկրի տարածքում իրականացվում են լրացուցիչ հակաահաբեկչական միջոցառումներ, որպեսզի Մոսկվայում տեղի ունեցած արյունահեղության հետևում կանգնած մարդիկ չկարողանան նոր հանցագործություններ իրականացնել։

Այս խորագրի վերջին նյութերը