Աշխարհ

24.03.2024 09:00


Պարզվել է «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչության 50 զոհերի ինքնությունը

Պարզվել է «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչության 50 զոհերի ինքնությունը

Մոսկվայի մարզի նահանգապետ Անդրեյ Վորոբյովը հայտնել է, որ այս պահին հաստատվել է մերձմոսկովյան «Crocus City Hall»-ում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհված 50 մարդու ինքնությունը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Նա նաև նշել է, որ որոնողական աշխատանքները տեղում կավարտվեն կիրակի օրը։ Բացի այդ, ըստ նահանգապետի, ավելի քան երեք հազար մարդ եկել է արյուն հանձնելու ահաբեկչությունից տուժած մարդկանց համար։

«Դուք գիտեք, որ այսօր մեծ թվով բնակիչներ արյուն են հանձնել տարբեր շրջաններում, առաջին հերթին՝ Մոսկվայում և Մոսկվայի մարզում։ Այս ողբերգությունը միավորեց բոլորիս։ Ավելի քան 3 հազար մարդ եկել էին արյուն հանձնելու և ամեն կերպ իրենց օգնությունն առաջարկել»,-ասել է Վորոբևը։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը