Աշխարհ

25.03.2024 09:54


Էկվադորում գնդակահարել են երկրի պատմության մեջ ամենաերիտասարդ քաղաքապետին և նրա խորհրդականին

Էկվադորում գնդակահարել են երկրի պատմության մեջ ամենաերիտասարդ քաղաքապետին և նրա խորհրդականին

Էկվադորի ամենաերիտասարդ քաղաքապետ Բրիջիթ Գարսիան և նրա խորհրդականը հայտնաբերվել են կիրակի վաղ առավոտյան մեքենայում գնդակահարված, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով ոստիկանությանը:

Ազգային ոստիկանությունը հայտնել է, որ հետաքննում է Սան Վիսենտեի 27-ամյա քաղաքապետ Բրիջիթ Գարսիայի և Խայրո Ֆլորայի մահը՝ նրանց մարմինները Մանաբի նահանգում հայտնաբերելուց հետո: Երկուսն էլ մահացել են հրազենային վնասվածքներից։

Գարսիան պատկանում էր նախկին նախագահ Ռաֆայել Կորեայի Քաղաքացիական հեղափոխություն կուսակցությանը։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը