Բարսելոնայի Սագրադա Ֆամիլիա տաճարի կառուցումը կավարտվի 2026-ին` կառուցման մեկնարկից 144 տարի անց
Բարսելոնայի հանրահայտ Սագրադա Ֆամիլիա (Սուրբ ընտանիքի քավության բազիլիկա և մայր տաճար) տաճարի կառուցումը կավարտվի 2026-ին՝ կառուցման մեկնարկից 144 տարի անց, գրում է The Guardian-ը:
Իսպանացի ճարտարապետ Անտոնի Գաուդիի գլուխգործոցն ավարտին հասցնելու նպատակով ստեղծված կազմակերպության նախագահ Էստիվ Կամպսը հայտարարել է, որ կառուցման ավարտը կհամընկնի ճարտարապետի մահվան հարյուրամյակի հետ։
Նրա խոսքով՝ իրենք ունեն գումար և անհրաժեշտ նյութեր՝ շենքը, ներառյալ Հիսուս Քրիստոսին նվիրված 172,5 մետրանոց կենտրոնական աշտարակը, որը Սագրադա Ֆամիլիան դարձնում է Բարսելոնայի ամենաբարձր շենքը, ավարտին հասցնելու համար:
Թեև շենքը նախատեսվում է ավարտին հասցնել մինչև 2026 թվականը, քանդակների և դեկորատիվ դետալների և դեպի գլխավոր մուտքը տանող սանդուղքի վրա աշխատանքները նախատեսվում է շարունակել մինչև 2034 թվականը:
Սագրադա Ֆամիլիա տաճարի կառուցումը սկսվել է 1882-ին՝ Անտոնիո Գաուդիի նախագծով: Այս ամբողջ ընթացքում տաճարը կիսակառույց է մնացել: Ըստ նախագծի՝ կառույցը պետք է լիներ խաչի նման, այսինքն՝ քառաթև, և պետք է ունենար երեք ճակատային մաս՝ Քրիստոսի կյանքի կարևորագույն հատվածների պատկերներով՝ ծնունդը, կյանքը, Հուդայի դավաճանությունն ու մատնությունը, Տիրոջ խաչվելն ու հարությունը։ Գաուդիի կենդանության օրոք կառուցվել է միայն առաջինը։

Աղբյուրը՝ tert.am