Աշխարհի ամենաթանկ այցեքարտը․ որքանո՞վ է վաճառվել Սթիվ Ջոբսի ինքնագրով այցեքարտը (լուսանկար)
Apple-ի համահիմնադիր և նախկին գլխավոր տնօրեն Սթիվ Ջոբսի ստորագրությամբ ընկերության հազվագյուտ այցեքարտն աճուրդում վաճառվել է 181,183 դոլարով և գնային նոր ռեկորդ է սահմանել, տեղեկացնում է Բոստոնի RR Auction աճուրդի տունը:
Մի քանի օր առաջ, երբ աճուրդը դեռ շարունակվում էր, հաղորդվել էր, որ գինը հասել է 53,594 դոլարի, սակայն ի վերջո գումարը շատ ավելի բարձր է ստացվել։
Այցեքարտը թվագրված է 1983-ով և, ըստ աճուրդի տան, ստուգվել է իրերի գնահատման PSA ծառայության հայտնի կողմից: Քարտի վրա պատկերված է Apple-ի հին վեց գույնի լոգոն, ինչպես նաև ընկերության նախկին հասցեն՝ 10495 Bandley Drive, Cupertino, California: Ջոբսը նշված է որպես Apple-ի տնօրենների խորհրդի նախագահ:
Մասնագետները հաստատել են, որ այս աճուրդը ստորագրված այցեքարտի վաճառքի նոր ռեկորդային գին է սահմանել։
Ջոբսը մահացել է 2011-ին՝ 56 տարեկանում։ Իր ողջ կարիերայի ընթացքում նա չէր ցանկանում ինքնագրեր ստորագրել, ուստի նրա ստորագրությամբ իրերը հաճախ վաճառվում են մեծ գումարներով։ Անցյալ տարի Ջոբսի ստորագրությամբ չեկը աճուրդում վաճառվել էր ավելի քան 100,000 դոլարով:

Աղբյուրը՝ tech.news.am