Աշխարհ

25.03.2024 20:43


ԱՄՆ-ում տղամարդը խանութից գողացել է ավելի քան 1,8 մլն դոլար արժողությամբ մոտ 60 Hermes Birkin պայուսակ

ԱՄՆ-ում տղամարդը խանութից գողացել է ավելի քան 1,8 մլն դոլար արժողությամբ մոտ 60 Hermes Birkin պայուսակ

ԱՄՆ-ում տղամարդը Մայամիի Setai Hotel հյուրանոցում գտնվող Maison Wrist Aficionado խանութից գողացել է աշխարհում ամենաթանկարժեքներից համարվող Hermes Birkin պայուսակներ՝ ընդհանուր ավելի քան 1,8 մլն դոլար արժողությամբ:

Ինչպես գրում է Daily Mail-ը, 45-ամյա Էդուարդո Տրավիեսո Գարսիան ձերբակալվել է:

Տեսահսկման սարքերը ֆիսքել են՝ ինչպես է դիմակավորված տղամարդը մինիվենով կանգնում խանութի մոտ, կոտրում դուռը, ապա վերադառնում մեքենայի մոտ: Մեկ այլ տղամարդ, ձեռքին մեծ աղբաման, դուրս է գալիս խանութից, նստում մեքենան: Այնուհետև մեկ ուրիշն է նույն աղբամանով դուսր գալիս և երկրորդ մեքենան նստում: Իրականում աղբամաններում եղել են թանկարժեք պայուսակները:

Խանութի աշխատողները ոստիկաններին պատմել են, որ գողացվել է ավելի քան 1,8 մլն դոլար արժողությամբ մոտ 60 Hermes Birkin պայուսակ:

Պարբերականը գրում է, որ Hermes Birkin պայուսակները վաճառվում են մոտ 10,000 դոլարով և վերավաճառվում 20,000-35,000 դոլարով` կախված վիճակից, կաշվից և գունային համակցություններից: Էկզոտիկ կաշվից պատրաստված մոդելները կարող են շատ ավելի թանկ վաճառվել:

Eduardo Travieso Garcia, 45, was arrested Tuesday on charges that included grand theft and masked burglary

Garcia and another man allegedly stole some 60 Hermes Birkin bags worth an estimated $1.8million from a luxury hotel shop

The bags can resell for $20,000-$35,000 each, though rarer models can go for much, much more

Այս խորագրի վերջին նյութերը