Աշխարհ

25.03.2024 15:47


Մոսկվայի բուժհաստատություններից մեկից պայթյունի սպառնալիքի պատճառով 900 մարդ է տարհանվել

Մոսկվայի բուժհաստատություններից մեկից պայթյունի սպառնալիքի պատճառով 900 մարդ է տարհանվել

Մոսկվայի Պիրոգովի անվան ազգային բժշկական և վիրաբուժական կենտրոն «Իզմայլովսկի» խորհրդատվական ախտորոշիչ կենտրոնից պայթյունի սպառնալիքի պատճառով տարհանել է 900 մարդ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Կենտրոնի տնօրեն Օլեգ Կարպովը ՌԻԱ «Նովոստի»-ին հաստատել է տարհանումը։

«Տարհանումն իրականացվել է, հիվանդներն ու անձնակազմը տեղափոխվել են անվտանգ հեռավորության վրա։ Տեղում աշխատում են հատուկ ծառայությունները»,-ասել է Կարպովը։

Կարպովն ընդգծել է, որ խորհրդատվական ախտորոշիչ կենտրոնում անկողնային հիվանդներ չկան. Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչությունից տուժածները բուժում են ստանում մեկ այլ շենքում։

Msk1.ru-ի փոխանցմամբ՝ կենտրոնը նամակ է ստացել ականապատման մասին տեղեկություններով։ Դրանում նշվում է, որ կենտրոնի մի քանի հարկերում տեղադրված է պայթուցիկներով չորս ուսապարկ։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը