Աշխարհ

26.03.2024 20:15


Մոլորակի ամենահին անտառի ծառերը բազմացել են՝ իրենց ծանրությունից կոտրվելով

Մոլորակի ամենահին անտառի ծառերը բազմացել են՝ իրենց ծանրությունից կոտրվելով

Քեմբրիջի և Քարդիֆի համալսարանների հետազոտողներն Անգլիայի հարավ-արևմուտքում եզակի քարացուկ են հայտնաբերել, որը մի ամբողջ հնագույն անտառ է: Ժայռը պահպանում է կոճղերի, արմատային համակարգերի և բազմաթիվ ընկած ճյուղերի բնորոշ հետքեր, հայտնել է Tehkult-ը։

Գտածոյի տարիքը մոտ 390 միլիոն տարի է, ինչը նրան դարձնում է հայտնի բույսերի կոնգլոմերատներից ամենահինը: Գտնված բույսի տեսակը կոչվում է «Կալամոֆիտոն»» (Calamophyton) և համարվում է առաջին բույսերից մեկը, որը ծովից ցամաք է դուրս եկել Դևոնյան ժամանակաշրջանում (պալեոզոյան դարաշրջանի չորրորդ փուլը, որն ընդգրկում է մ.թ.ա. 400- 350 միլիոն տարի ժամանակաշրջանը):

Դա Երկրի կենսոլորտում բազմաթիվ ձեռքբերումների հիանալի ժամանակ էր, որը բազում փոփոխությունների է ենթարկվել: Դեռևս չկային ո՛չ ծառեր, ո՛չ խոտ, ո՛չ էլ ջրից դուրս որևէ բուսականություն, ուստի Կալամաֆիտոնը մրցակիցներ չուներ, բայց նաև ցամաքում ապրելու փորձ չուներ:

Վերապրուկային մնացորդների ուսումնասիրությունը բացահայտել է հին ծառի տարօրինակ կյանքը: Այն ժամանակ էվոլյուցիան նրան դեռ չէր օժտել ձգողականությանը դիմադրելու բավականաչափ ուժով՝ առանց ջրային տարերքի աջակցության։ Ծառի բունը սնամեջ էր, և նրա վրա այնքան ճյուղեր են աճել, որ դրանք սեփական ծանրությունից անընդհատ կոտրվել են։ Բույսի բազմացման գործընթացը բառացիորեն այն էր, որ ծառի ընձյուղները երկարում էին մինչև շարակցական հյուսվածքի պատռվելը: Գետնին ընկած հատվածներից նոր ծառեր են աճել։

Մոլորակի վրա վաղուց արդեն նման բան չկա։ Կալամոֆիտոնի անտառն այնքան երիտասարդ էր և վատ հարմարեցված ցամաքային կյանքին, որ անընդհատ ինքնաոչնչացվել է: Բայց կյանքի ուժը նրա բոլոր մասերին ստիպել է շարունակ աճել, ինչի շնորհիվ կենսազանգվածն արագ աճել է:

Բազում դարեր անց դա հանգեցրել է փտած բույսերի մնացորդների շերտի ստեղծմանը, որն ապագայում պարարտ հող է դառնալու:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը