«Крокус»-ում հրազենային վնասվածքներից մահացել է 40, հրդեհից՝ 45 մարդ
Ռուսաստանի Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է, որ «Крокус»-ում ահաբեկչությունը մանրակրկիտ ծրագրված է եղել, բոլոր մեղադրյալները հարցաքննության ժամանակ ընդունել են իրենց մեղքը, գրում է Коммерсант-ը։
Նրա խոսքով՝ մեղադրյալները մանրամասն ցուցմունք են տվել իրենց պատվիրատուների և դրա նախապաստրատմանն օժանդակած մարդկանց մասին:
«Երբ ահաբեկիչները բերման են ենթարկվել, նրանց մոտ հայտնաբերել են երկու AK-74, ավելի քան 500 փամփուշտ, 28 պահունակ և բենզինի մնացորդներով շշեր. այն օգտագործվել է համերգասրահը հրկիզելու համար։
Հարձակման հետևանքով զոհվել է 139 մարդ, այդ թվում՝ երեք երեխա: Երկու մարդ մահացել է հիվանդանոցում, հայտնել է Ալեքսանդր Բաստրիկինը։ Այժմ պարզվել է 75 մահացածի ինքնությունը»,-նշել է Բաստրիկինը։
Նա ասել է, որ մահացածների ընդհանուր թվից 40-ը մահացել են հրազենային վնասվածքներից, 45-ը՝ հրդեհից։