Աշխարհ

26.03.2024 16:04


«Կրոկուսի» զոհերի մեջ է նաև ՌԴ ԱԳՆ աշխատակցուհին

«Կրոկուսի» զոհերի մեջ է նաև ՌԴ ԱԳՆ աշխատակցուհին

«Կրոկուս սիթի հոլի» ահաբեկչության ժամանակ զոհվել է Ռուսաստանի ԱԳՆ աշխատակցուհի Տատյանա Ռեպինան։ Այս մասին տեղեկացրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Ռեպինան աշխատում էր լեզվաբանական ապահովման վարչությունում։ Նա 23 տարեկան էր։

Ահաբեկչությունը «Կրոկուս սիթի հոլ» համերգասրահում տեղի է ունեցել մարտի 22-ին։ Վերջին տվյալներով՝ զոհերի թիվը հասնում է 139-ի, նրանցից 95-ը նույնականացվել է։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը