Հայաստանի ֆուտբոլի ընտրանին արտագնա խաղում զիջեց Չեխիային
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը 2024 թվաականի ընկերական երկրորդ խաղում մրցեց Չեխիայի ընտրանու հետ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Չեխիայի մայրաքաղաք Պրահայում կայացած խաղի մեկնարկային րոպեներին չեխերը տիրել էին նախաձեռնությանը: Հայաստանի ընտրանին միայն հակագրոհում էր: Եվ նման մի արագ հակագրոհի ժամանակ, ստանալով Կամո Հովհաննիսյանի փոխանցումը, Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմում իր 6-րդ հանդիպումն անցկացնող Էդգար Սևիկյանը խփեց իր անդրանիկ գնդակը` առաջ մղելով Հայաստանի ընտրանուն: Բաց թողած գնդակից հետո չեխերը սկսեցին առավել շատ գրոհներ կազմակերպել: Առաջին կեսի ավարտին չեխերը վերականգնեցին հաշվի հավասարությունը: Գոլն իր ակտիվում գրանցեց Լադիսլավ Կրեյչին:
Երկրորդ կեսում թիմերը փոխանակվում էին գրոհներով, սակայն գրոհների հստակ վերջաբան չկար: Չեխերը հերթական գրոհներից մեկի ժամանակ` 77-րդ րոպեին, առաջ անցան հաշվի մեջ: Տուգանային հրապարակում արագ կողմնոշովեց Հորին:
Չեխիա-Հայաստան` 2:1:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Կամո Հովհաննիսյանն իր 80-րդ հանդիպումն անցկացրեց ընտրանու կազմում: 31-ամյա փորձառու պաշտպանը ազգային հավաքականում նորամուտը նշել է 12 տարի առաջ՝ 2012թ. փետրվարի 28-ին Կիպրոսի Լիմասոլ քաղաքում կայացած Հայաստան-Սերբիա ընկերական խաղում:
Ազգային ընտրանին հաջորդ ընկերական խաղը կանցկացնի հունիսի 4-ին` հյուրընկալվելով Սլովենիայի հավաքականին: