Լրահոս

27.03.2024 09:40


Արդյունքը բացասական է, նշանակում է՝ ես բացասական եմ աշխատել․ Ալեքսանդր Պետրակով (տեսանյութ)

Արդյունքը բացասական է, նշանակում է՝ ես բացասական եմ աշխատել․ Ալեքսանդր Պետրակով (տեսանյութ)

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը Չեխիայից կրած պարտությունը կապում է իր թերի աշխատանքի հետ:

«Խաղացին ու պարտվեցինք: Միակ դրականն այն է, որ տղաները ջանք չեն խնայում: Ուշադիր լսում են մարզումների ընթացքում և անում՝ ինչ պահանջվում է: Ֆուտբոլում, սակայն, կարևորն արդյունքն է: Բայց արդյունք չկա: Արդյունքը բացասական է, նշանակում է ես, որպես գլխավոր մարզիչ, թերի եմ աշխատել»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել է Պետրակովը:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը 2024 թվականի ընկերական երկրորդ խաղում մրցեց Չեխիայի ընտրանու հետ: Հայաստանի թիմը զիջեց 1:2 հաշվով: Ազգային ընտրանու կազմում միակ գնդակը խփեց Էդգար Սևիկյանը, որը կիսապաշտպանի անդրանիկ գոլն է հավաքականում:

Ազգային ընտրանին հաջորդ ընկերական խաղը կանցկացնի հունիսի 4-ին` հյուրընկալվելով Սլովենիայի հավաքականին:

Այս խորագրի վերջին նյութերը